Տեկորի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Տեկորի տաճար, գմբեթավոր բազիլիկ տիպին պատկանող եկեղեցի Շիրակ գավառի համանուն գյուղում Ախուրյանի վտակի աջ ափին՝ այժմ Թուրքիայի Կարսի մարզի Դիգոր քաղաքում, Անիից 20 կմ հարավ-արևմուտք։ Այժմ ամբողջովին ավերված է։ Ըստ շինարարական արձանագրության՝ Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի[1] վերջին քառորդում Սահակ Կամսարականի կողմից։ Այն որպես Ս. Սարգսի վկայարան հիմնադրել են կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունին, Արշակունյաց Հովհաննես եպիսկոպոսը՝ վանքի երեց Տայրոնի, Մանան Հազարապետի և Ուրան Հոռոմի մասնակցությամբ։ Տեկորի Ս. Երրորդություն վանքի այս արձանագրությունները մեզ հասած հայերեն ամենահին գրությունն է և պատկերացում է տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տարաձևերի մասին։ Տաճարը վկայությունների մեջ հանդիպում է նաև սուրբ Սարգսի և սուրբ Երրորդություն անվանումներով[2]։
Տեկորի տաճար | |
Եկեղեցի | |
---|---|
Տեկորի տաճար 1840-ական թթ. | |
Տեղադրություն | Տեկոր, Այրարատ նահանգ |
Աշխարհ | Այրարատ |
Պատմական երկիր | Մեծ Հայք |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Սահակ Կամսարական |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ավերակներ |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. տիպ | Գմբեթավոր բազիլիկ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
Կառուցման ավարտ | 6-րդ դար |
Ավերում | 1920-ական թթ. |
40°22′17″ հս․ լ. 43°24′53″ ավ. ե.HGЯOL |