From Wikipedia, the free encyclopedia
Տրիպոլիտանիա (արաբ․՝ طرابلس, հուն՝, τρι, բարդ բառերում՝ երեք և Λόλις-քաղաք), պատմական մարզ Լիբիայում։
Բնակավայր | ||
---|---|---|
Տրիպոլիտանիա | ||
Երկիր | Լիբիա | |
Մակերես | 353 000 կմ² | |
Բնակչություն | 3 601 853 մարդ (2006) | |
| ||
Մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին առափնյա գոտում հիմնվել է փյունիկեցիների երեք գաղութ, որոնք մ․ թ․ ա․ 5-րդ դարից-10-րդ դարի սկզբին գտնվել են Կարթագենի, Նումիդիայի, Հռոմի, վանդալների, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության, Իսպանիայի, Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1911-1912 թվականների իտալա-թուրքական պատերազմից հետո Տրիպոլիտանիաի տարածքի մի մասը, իսկ 1920-ական թվականների վերջին՝ ամբողջ տարածքը, գավթել են իտալական զորքերը։ 1939 թվականին իտալական իշխանությունները միացրել են Տրիպոլիտանիա, Կիրենաիկան և Ֆեցցանը, որոնք ստացել են Լիբիա անվանումը։ 1943 թվականին Տրիպոլիտանիաի տարածքը զավթել են անգլիական զորքերը։ 1951-1963 թվականներին անկախ Լիբիայի նահանգներից էր, 1963 թվականին որպես վարչական միավոր վերացվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպոլիտանիա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.