From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Հոուարդ Գիլմոր (անգլ.՝ Peter Howard Gilmore [ˈpitəɹ ˈhaʊəɹd ˈgɪlmɔɹ], մայիսի 24, 1958[1] կամ դեկտեմբերի 14, 1956, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Սատանայի եկեղեցու քրմապետ։ Փիթեր Գիլմորը ծնվել ու մեծացել է Նյու Յորքում։ Պատանեկության հասակում նա հաճախ է այցելել Դժոխային խոհանոց թաղամասն, իսկ 1980 թվականին, տեղափոխվել ու բնակություն է հաստատել այնեղ։ Տասներեք տարեկան հասակում նա ընթերցեց Սատանայի աստվածաշունչն ու Սատանայի եկեղեցին նկարագրեց որպես «մոտիվացնող փիլիսոփայական ուժ իր կյանքում»[2]։
Փիթեր Հոուարդ Գիլմոր Peter Howard Gilmore | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | սատանիզմ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և գրող |
Աշխատանք | Քրմապետ |
Գործունեություն | ԼաՎեյան սատանիզմ |
Ամուսին | Փեգի Նադրամիա |
Կայք | churchofsatan.com |
Peter Gilmore (high priest) Վիքիպահեստում |
Երկար ժամանակ եղել է Սատանայի եկեղեցու անդամ, միաժամանակ հանդիսանալով դեթ մետալ ժանրի «Acheron» սատանիստական ռոք խմբի անդամ, 2001 թվականին Բլանշ Բարթոնը՝ Անտոն ԼաՎեյի (կազմակերպության հիմնադիր, ով մինչև կյանքի վերջը (1997) հանդիսացել է եկեղեցու քրմապետ) կինը, Վինսենթ Քրոուլիի Սատանայի եկեղեցու քրմապետի դերը ստանձնելու առաջարկի պաշտոնական մերժումից հետո, պաշտոնական կերպով քրմապետի հաստիքն իր լիազորությամբ հանձնում է Գիլմորին և նրա կնոջը՝ Փեգի Նադրամիային։
Որպես Սատանայի եկեղեցու ներկայացուցիչ, Փիթեր Գիլմորը սատանիզմի վերաբերյալ շատ ռադիո և հեռուստատեսային հարցազրույցների մասնակցեց, ինչպիսիք են օրինակ՝ The History Channel-ը, BBC-ն, Syfy Universal-ը, Բոբ Լարսոնի քրիստոնեական ռադիոհաղորդումը և այլն[2]։
1989 թվականին, կնոջ՝ Փեգի Նադրամիայի հետ, հեղինակեցին «Սև Բոց» սատանայական ամսագիրը, որը մինչև օրս էլ հրատարակվում է։ 2005 թվականին դարձել է ԼաՎեյան սատանիզմի «Սատանայի աստվածաշունչ» գրքի նոր ներածության հեղինակը[3], իսկ նրա սատանիզմի մասին պատմող հոդվածը ներառվել է «Կրոնի և բնության հանրագիտարան»-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.