ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Կալիստա Ֆլոքհարթ (անգլ.՝ Calista Kay Flockhart, նոյեմբերի 11, 1964[1][2][3][…], Freeport, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, հայտնի է իր հեռուստատեսության դերերով։ 1997-2002 թվականներին «Էլի ՄաքԲիլ» հեռուստասերիալում կատերել է գլխավոր դերը, որի համար 1997 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը, ինչպես նաև դարձել է «Էմմի» մրցանակի նոմինանտ։ 2006-2011 թվականներին դերասանուհին կատարել է Սալի Ֆիլդի դստեր՝ Քիթի Ուոքերի դերը՝ «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։
Քալիստա Ֆլոքհարթ անգլ.՝ Calista Flockhart | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1964[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Freeport, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Մեյսոն Գրոսի անվան արվեստների դպրոց, Ռատգերսի համալսարան և Shawnee High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ronald Flockhart? |
Ամուսին(ներ) | Հարիսոն Ֆորդ[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆլոքհարթը ծնվել է Իլինոյս նահանգի Ֆրիֆորթ քաղաքում։ 1989 թվականի գարնանը Ֆլոքհարթը առաջին անգամ երևացել է հեռուստատեսությունում՝ իր փոքր դերով՝ «Ուղղորդիչ լույս» օճառային օպերայով։ Այդ ժամանակ նա սկսել է հանդես գալ թատրոնում՝ հանդես գալով որպես Մելիսա Ջոան Հարթ Նյու-յորքյան բեմերից մեկում։
Երկու տարի անց Ֆլոքհարթը հայտնվել է «Դարոու» հեռուստաֆիլմում։ Նա ունեցել է փոքր դերեր «Մերկ՝ Նյու Յորքում» և «Ընդունում» ֆիլմերում, ինչպես նաև առաջին մեծ դերը իր կարիերայում ստացել է «Հեռուստավիկտորինա» ֆիլմում։
1997 թվականին Ֆլոքհարթը «Էլի ՄաքԲիլ» հեռուստասերիալում կատարել է իր առաջին դերը։ 1997 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, մի քանի անգամ եղել է «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ»-ի նոմինանտ և երեք անգամ «Էմմի» մրցանակի նոմինանտ։ 1998 թվականի հունիսին հայտնվելով «Time» ամսագրի շապիկին, մարմնավորելով ժամանակակից ֆեմինիզմը, նա հասել է իր հայտնիության գագաթնակետին[7]։ Նա նկարահանվել է նաև «Երազ ամառվա գիշերում» և «Կանացի գաղտնիքներ», «Վերջին տեսարան» ֆիլմերում 1999 թվականին, իսկ 2004 թվականին նկարահանվել է իսպանական սարսափ «Փխրություն» ֆիլմում։
2004 թվականին նրան առաջարկել են Սյուզան Մայերի դերը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում, բայց նա հրաժարվել է։ Այդ դերը բաժին է հասել Թերի Հետչերին։ 2006 թվականին նա ստացել է Քիթի Ուոքերի` Սալի Ֆիլդ հերոսուհու դստեր դերը «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։ Չնայած նրա հերոսուհին գլխավոր հերոս չէր, բայց առաջին չորս եթերաշրջաններում նա ուներ սյուժետի արագընթաց զարգացում, իսկ հինգերորդ` վերջին եթերաշրջանում նրա դերը ցածրացրել են և նա էկրաններին էր հայտնվում շատ հազվադեպ։
2009 թվականի մարտին հայտարարվել էր, որ Քալիստա Ֆլոքհարթը նշանվել է Հարիսոն Ֆորդի հետ Սուրբ Վալենտինի օրը ավելի քան յոթ տարվա հարաբերություններից հետո։ 2010 թվականի հունիսի 15-ին նրանք ամուսնացել են Նյու-Մեքսիկո նահանգի Սանտա-Ֆե քաղաքում։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Բիլ Ռիչերդսոն նահանգապետի նախագահության և Նյու-Մեքսիկոյի գերագույն դատավոր Չարլզ Դենիելսի ներկայությամբ[8]։
Տարի | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
1993 | Մերկ Նյու Յորքում | Naked in New York | ուսանողուհի |
1994 | Մաքուր հատում | Clear Cut | |
Ընդունում | Gettin In | Ամանդա Մորել | |
Հեռուստավիկտորինա | Quiz Show | Barnard Girl | |
1995 | Ժանա Դոուի երեխաների նկարը | Pictures of Baby Jane Doe | Ջեյն |
Հարբեցողները | Drunks | Հելեն | |
1996 | Թռչունների վանդակը | The Birdcage | Բարբարա Քիլեյ |
Կաթ և գումար | Milk & Money | Քրիստին | |
1997 | Ինչ է նշանակում ստել Ամերիկայում | Telling Lies in America | Դինեյ Մաժեսկի |
1999 | Երազ ամառվա գիշերը | A Midsummer Night’s Dream | Հելենա |
2000 | Կանացի գաղտնիքներ | Things You Can Tell Just by Looking at Her | Քրիստին Թեյլոր |
2004 | Վերջին տեսարան | The Last Shot | Վալերի Ուեսթոն |
2005 | Փխրություն | Frágiles | Էմի Նիքոլս |
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը | Նկարագրություն |
---|---|---|---|---|
1989 | Ուղղորդված լույս | Guiding Light | Էլիս | |
1991 | Դարոու | Darrow | Լիլիան Անդերսոն | Հեռուստաֆիլմ |
1992 | Lifestories: Families in Crisis | Մերի-Մարգարեթ Քարթեր | «The Secret Life of Mary Margaret: Portrait of a Bulimic» էպիզոդ | |
1997-2002 | Էլի Մաքբիլ | Ally McBeal | Էլի Մաքբիլ | 112 էպիզոդ |
1998 | Պրակտիկա | The Practice | Էլի Մաքբիլ | «Axe Murderer» էպիզոդ |
1999 | Էլի | Ally | Էլի Մաքբիլ | |
2000 | Happily Ever After: Fairy Tales for Every Child | Վանա Վան | «Rip Van Winkle» էպիզոդ | |
2001 | Bash: Latter-Day Plays | Հեռուստաֆիլմ | ||
2006 — 2011 | Քույրեր և եղբայրներ | Brothers & Sisters | Քիթի Ուոլքեր | 109 էպիզոդ |
2015—2016 | Սուպերգրլ | Supergirl | Քեթ Գրանթ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.