գյուղ ՀՀ Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Քարուտ (նախկին անվանումը՝ Քյուրուտ), կիսալքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Քաջարան քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի ձորահովտում։ Վերանվանվել է Քարուտ 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Քարուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղ | Ղափանի շրջան և Սյունիքի մարզ | |
Այլ անվանումներ | Կահուրդ, Քյուրուտ | |
ԲԾՄ | 1950 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 0 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | քարուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նախկինում Քյուրուտ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարուտի մշտական բնակչությունը կազմել է 0, առկա բնակչությունը՝ 2 մարդ[2]։ Մինչև 1988-1989 թթ. եղել է ադրբեջանաբնակ[3][4][4]։
Քարուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Քարուտի հարավային մասում կան բերդի ավերակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.