Օգյուստեն Լուի Կոշի (ֆր.՝ Augustin Louis Cauchy, օգոստոսի 21, 1789(1789-08-21)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 23, 1857(1857-05-23)[1][5][6][…], Սո[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1816)։ Մշակել է մաթեմատիկական անալիզի հիմքերը, և մեծ ավանդ ներդրել մաթեմատիկայի զանազան բնագավառներում՝ անալիզի, հանրահաշվի, մաթեմատիկական ֆիզիկայի և բազմաթիվ այլ։ Կոշին առաջինն էր, ով հիմնովին ապացուցեց մաթեմատիկական անալիզի առաջին թեորեմները։ Որպես լուրջ մաթեմատիկոս, Կոշիի աշխատանքը` ծավալվելով մաթեմատիկայի ու մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում, մեծ հետք է թողել ժամանակակից մաթեմատիկոսների ու գիտնականների վրա։
Արագ փաստեր Օգյուստեն Լուի ԿոշիAugustin Louis Cauchy, Ծնվել է ...
Օգյուստեն Լուի Կոշի Augustin Louis Cauchy |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 21, 1789(1789-08-21)[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
---|
Մահացել է | մայիսի 23, 1857(1857-05-23)[1][5][6][…] (67 տարեկան) Սո[4] |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ճարտարագետ, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան և Թուրինի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, երկրաչափություն, մաթեմատիկա, մեխանիկա և առաձգականության տեսություն |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց, Անրի IV լիցեյ և Պոլիտեխնիկական դպրոց |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7][8] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Viktor Bunyakovsky? և Միխայիլ Օստրոգրադսկի[9] |
---|
Հայտնի աշակերտներ | Օգյուստ Կոնտ |
---|
Ազդվել է | Բերնարդ Բոլցանո[10] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Aloise de Bure? |
---|
Հայր | Լուի Ֆրանսուա Կոշի |
---|
Մայր | Marie-Madeleine Desestre?[14] |
---|
Ստորագրություն
|
Augustin Louis Cauchy Վիքիպահեստում |
Փակել
Կոշիի անունով ավելի շատ հասկացություններ ու թեորեմներ են անվանվել, քան ցանկացած ուրիշ մաթեմատիկոսի։ Միայն առաձգականության տեսությունում Կոշիի անվամբ կա տասնվեց հասկացություն ու թեորեմ։ Հեղինակել է հինգ ամբողջական դասագիրք ու մոտ ութ հարյուր հետազոտական հոդված։