From Wikipedia, the free encyclopedia
«Օղակ» գործողություն (հայտնի է նաև՝ «Կոլցո» գործողություն, «Կոլցո» օպերացիա անուններով, ռուս.՝ Операция Кольцо), Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողություններ, էթնիկ զտումներ, որն իրականացվել է ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերի (ՕՄՈՆ) կողմից 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։
Օղակ գործողություն, ռուս.՝ Операция Кольцо | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան հակամարտություն | |||||||||
ԽՍՀՄ բանակի Միլ ՄԻ-24 ուղղաթիռը «Օղակ» գործողության ընթացքում Շահումյանի շրջան երկնքում։ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Նոյեմբերյանի շրջանի միլիցիա, Արցախում գործող հայկական ինքնապաշտպանական ջոկատներ |
ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքեր Ադրբեջանական ՕՄՈՆ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
100-ից ավել զոհ, հարյուրավոր պատանդներ, որոնցից մի մասը հետագայում անհետ կորել է, իրենց բնակավայրերից տեղահան արվեցին ավելի քան 10․000 հայեր[1]։ |
1991 թվականի ապրիլի վերջին Խորհրդային Ադրբեջանի առաջին և վերջին նախագահ Այազ Մութալիբովը փաստացի պատերազմ է հայտարարում հայերի նկատմամբ[10][15][16][17], ինչից հետո սկսվում են հայկական բնակավայրերի դեմ հարձակումները[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։
Խորհրդաադրբեջանական ուժերի իրականացրած «Օղակ» գործողության հետևանքով ամբողջությամբ ավերվել և հայաթափվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր, սպանվել, գերեվարվել և խոշտանգումների ենթարկվել Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, Խորհրդային Հայաստանի միլիցիայի տասնյակ ներկայացուցիչներ, բռնաբարվել են տասնյակ կանայք և աղջիկներ, իրենց բնակավայրերից հարկադրաբար տեղահան արվել հազարավոր հայեր[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։
«Օղակ» գործողության ընթացքում 1991 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 8-ը ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերի և Խորհրդային Ադրբեջանի ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները ռազմական ավիացիայի ու զրահատեխնիկայի (տանկեր, զրահափոխադրիչներ) կիրառմամբ հարձակվել են Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և Մարտունաշեն հայաբնակ գյուղերի վրա, մտել բնակավայրեր, կողոպտել, սպանել բնակիչներին, բռնաբարել կանանց և տեղահան արել բնակչությանը։ Հարձակման հետևանքով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից տեղահան է արվել շուրջ 3500 հայ[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]։
1991 թվականի հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 19-ը տեղի է ունեցել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ հայաբնակ գյուղերի վրա հարձակում, որն ուղեկցվել է բնակավայրերի ուղղությամբ հրթիռահրետանային կրակով։ Հարձակման հետևանքով սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, կողոպտվել և ավերվել են բնակավայրերը, իսկ բնակչությունը տեղահանության է ենթարկվել[2][3][9][10]։ Խորհրդաադրբեջանական ուժերը զարգացրել են իրենց հաջողությունները՝ առաջանալով շրջանի խորքը և հասնելով Վերինշեն գյուղի մատույցներ, որտեղ հանդիպել են հայերի դիմադրությանը[10][14]։
1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակում են Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ[18][19][20]։
Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել են Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ (Գանձակ) քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել են և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվել[18]։
Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվել է նաև Ոսկեպար գյուղի 3 խաղաղ բնակիչ[19]։
Վաղ առավոտյան գյուղը շրջապատված էր ԽՍՀՄ ՆԳՆ կամ Խորհրդային բանակի ներքին զորքերի զինծառայողներով։ Դրանից հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ը մտել է բնակավայր և սկսել զենքի և զինյալների առկայության որոնումներ, ինչպես նաև ստուգել է բնակիչների անձնագրերը, ինչը ուղեկցվել է ծեծով, բռնությամբ և կողոպուտով[21]։ Երբեմն ՕՄՕՆ-ի սպաների հետ գյուղ էին մտնում քաղաքացիական անձինք՝ թալանի նպատակով։ Տեղի բնակիչներից պահանջվում էր ընդմիշտ հեռանալ գյուղից։ Որպես կանոն, գործողությունները կրկնվում էին երկու-երեք օրվա ընթացքում՝ մինչև բնակիչների վտարումը[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.