Այսօր՝ 15Հուլիսի2024-ին Վիքիպեդիայիֆրանսերեն բաժինը ունի 2 623 207հոդված։ Գրանցված են 4 965 750մասնակից, նրանցից 16 391 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 145մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 216 355 868-ը։
2001
մայիսի 19 - առաջին հոդվածը[1][2]` նվիրված ֆրանսիացի ֆիզիկ Էրու Փոլին։
հունիս - Rinaldum մասնակիցն առանց նախնական քննարկման ստեղծում է կանաչ գույնի նոր լոգո, որը էապես տարբերվում էր այլ բաժինների լոգոներից։ Ինքնակամ նման գործուղությունը, իհարկե, քննադատվեց, բայց և այնպես լոգոն պահպանվեց։
օգոստոս - Mulot մասնակցի հետ տարաձայնությունից հետո նշանակվում են առաջին ադմինիստրատորներ Anthere-ն, Aoineko-ն և Shaihulud-ը։ Առաջին անգամ արգելափակվում է IP։
դեկտեմբեր - արձանագրվում է ակտիվության մեծ աճ։
2003
հունվար - սերվերների ծանրաբեռնվածության պատճառով, շատ մասնակիցներ չեն կարողանում մուտք գործել համակարգ. նկատվում է ակտիվության էական նվազում։
փետրվարի 6 - գունավոր աղյուսակ գլխավոր էջում Մինչ → Հետո։ Aoineko մասնակիցը ստեղծում է նոր դիզայն, որը հետագայում լայն տարածում է գտնում նաև վիքիպեդիայի այլ բաժիններում (այդ թվում՝ Լեհերեն և Անգլերեն Վիքիպեդիաներում)։
փետրվարի 7 - 5 000 հոդված
փետրվարի 19 - 6 000 հոդված
մարտի 7 - 7 000 հոդված
մարտի 27 - 8 000 հոդված
ապրիլի 13 - ֆրանսերեն բաժինը հոդվածների քանակով առաջ է անցնում Լեհերեն Վիքիպեդիայից և դառնում է երրորդը՝ անգլերեն և գերմաներեն վիքիպեդիաներից հետո։ Այդ ժամանակ Ֆրանսերեն Վիքիպեդիան պարունակում էր 9 051 հոդված։
մայիսի 15 - 10 000 հոդված
մայիսի 18 - վիճակագրություն. գլխավոր էջի տեղադրման օրվանից 100 000 տեսադիտում։
հուլիսի կես - փոխվում է հոդվածների հաշման մեխանիզմը, համաձայն որի բաժնում կար 13 789 հոդված։
օգոստոսի 5 - հաշվվում է 15 000 հոդված, ավելի քան 20 000 խմբագրում phase III-ի ծրագրի օգնությամբ։
օգոստոսի 20 - ներդրումների բարելավման նպատակով վերացվում են մի շարք ֆունկցիաների։
սեպտեմբերի 4 - 16 000 հոդված
հոկտեմբեր - նոր լոգոտիպ
նոյեմբերի 3-11 - անժամկետ արգելափակվում է առաջին՝ Papotages մասնակիցը՝ շարունակական վանդալությունների պատճառով։
նոյեմբերի 17 - Lorraine-ը դառնում է առաջին շաբաթվա հոդվածը։ 38 մասնակիցներ մասնակցեցի խմբագրման աշխատանքներին։
դեկտեմբերի 28 - 600 000-րդ հոդվածը Python birman։ Առաջին հոդվածի հեղինակը հեղինակն է նաև 250 000-րդ հոդվածի[4]։
2008
փետրվարի 20 - Ֆրանսիական հայտնի Quid հանրագիտարանը չեղյալ է հայտարարում 2004 թվականի իր վաճառքի հետ կապված իր որոշումը՝ հայտարարելով, որ վաճառքի անկումը կապված է Ֆրանսերեն Վիքիպեդիայի հետ մրցակցությամբ[5]։
օգոստոսի 30 - 700 000 հոդված
2009
հունվարի 14 - 750 000 հոդված
մայիսի 6 - 800 000 հոդված
2010
հունվարի 14 - 900 000 հոդված
սեպտեմբերի 23, ժամը 06։54 - ստեղծվում է միլիոներորդ հոդվածը։ Վերջինս նվիրված է կաթոլիկ միսիոներ և հետախույզ Լուիս Բեբլին[6]։
մարտի 30 - Հոլանդերեն Վիքիպեդիայում՝ բոտերի կողմից հսկայածավալ հոդվածների ավելացման արդյունքում Հոլանդերեն Վիքիպեդիան առաջ է անցնում շուրջ 10 տարի երրորդ հորիզոնականում եղած Ֆրանսերեն Վիքիպեդիային։
Ֆրանսերեն Վիքիպեդիայում մահացած մարդիկ շարունակում են պաշտոնավարել, մինչև նոր ընտրությունների արդյունքները պաշտոնապես հաստատվելը, այդպիսի օրինակ է Աբրահամ Բաբայանի Արարատի քաղաքապետ լինելը[11]։
Մանրամասն տեղեկատվություն Վիքիպեդիայի խոշորագույն բաժինները, Բոլոր բաժիններում ընդհանուր կա 63 336 939 հոդված և էջ։ ...