Ֆրեդերիկո Չավես Գեդես (պորտ.՝ Frederico Chaves Guedes, հոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1][2], Teófilo Otoni, Մինաս Ժերաիս, Բրազիլիա) առավել հայտնի է որպես Ֆրեդ (պորտ.՝ Fred), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում։

Արագ փաստեր Ֆրեդպորտ.՝ Frederico Chaves Guedes, Անձնական տվյալներ ...
Ֆրեդ
պորտ.՝ Frederico Chaves Guedes
Thumb
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրեդերիկո Չավես Գեդես
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Teófilo Otoni, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Համար 9
Պատանեկան կարիերա
1988-2002 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո 26 (9)
2004-2005 Բրազիլիա Կրուզեիրո 43 (29)
2005-2009 Ֆրանսիա Լիոն 88 (34)
2009-2016 Բրազիլիա Ֆլումիենսե 163 (91)
2016-ներկա Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 43 (17)
Ազգային հավաքական
2005-2014 Բրազիլիա Բրազիլիա 39 (18)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 23, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 8, 2014
Փակել

Ֆրեդը դարձել է համաշխարհային ֆուտբոլի ամենաարագ գոլերից մեկի հեղինակը։ Այդ գոլը գրանցվել է «Ամերիկա Մինեյրո»-ի և «Վիլա Նովա»-ի միջև կայացած հանդիպման 3.17-րդ վայրկյանին։

Ակումբային կարիերա

«Օլիմպիկ Լիոն»

2005 թվականին Ֆրեդը տեղափոխվել է ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն»։ Իր առաջին իսկ մրցաշրջանում բրազիլացին դարձել է 14 գոլի հեղինակ, և ճանաչվել է Լիգա 1-ի երկրորդ լավագույն ռմբարկու։ Նա նաև այդ մրցաշրջանում հաղթել է իր առաջին տիտղոսը «Լիոն»-ի հետ։

Թեև Ֆրեդը 2006/07 մրցաշրջանի սկզբում կորցրեց 2 ամիս, սակայննա հասցրեց դառնալ 11 գոլի հեղինակ։ 2007/08 մրցաշրջանի ընթացքում Ֆրեդը մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի ընթացքում վնասվածք է ստացել։ Բրազիլացին վերադարձավ 2007 թվականի հոկտեմբերին։

2008/09 մրցաշրջանի ընթացքում Ֆրեդը «Լիոն»-ի կազմում մասնակցել է հնարավոր 20 հանդիպումներից 15-ին։ Ֆրանսիական ակումբի կազմում նա իր վերջին հանդիպումը անցկացրել է 2009 թվականի հունվարի 10-ին։

2009 թվականի փետրվարի 26-ին Ֆրեդը խզել է իր պայմանագիրը «Լիոն»-ի հետ։

«Ֆլումիենսե»

Ֆրանսիայում պայմանագիրը խզելուց հետո Ֆրեդը վերադարձել է Բրազիլիա և պայմանագիր կնքել «Ֆլումիենսե»-ի հետ։ Իր նորամուտը բրազիլական ակումբի կազմում ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի մարտի 15-ին՝ «Մակաե»-ի դեմ խաղում[3]։ Այդ խաղում նա նաև դարձել է դուբլի հեղինակ։

2011 թվականի հուլիսին «Բահիա»-ի դեմ խաղում Ֆրեդը դարձել է գոլի հեղինակ, որը 44-րդն էր նրա համար բրազիլական ակումբի կազմում։ 2012 թվականի նոյեմբերի 11-ին «Պալմեիրաս»-ի դեմ խաղում Ֆրեդը դարձել է դուբլի հեղինակ[4]։

Ֆրեդը հեռացել է բրազիլական ակումբից 2016 թվականին՝ մարզիչ Լևիր Կուլպիի հետ տարաձայնությունների պատճառով։

«Ատլետիկո Մինեյրո»

2016 թվականի հունիսի 8-ին «Ատլետիկո»-ի նախագահը թիմի թվիթերյան էջում հայտնել է Ֆրեդի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Ֆրեդը թիմի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի հունիսի 12-ին՝ «Կրուզեիրո»-ի դեմ խաղում։ Նա դարձել է նաև գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 2-3 հաշվով[5]։

Ֆրեդը ճանաչվել է Բրազիլիայի 2016 թվականի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով 14 գոլի հեղինակ։

Միջազգային կարիերա

Thumb
Ֆրեդը Աշխարհի 2014 թվականի առաջնությանը

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ֆրեդը իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2005 թվականի ապրիլի 27-ին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում։ Բրազիլիայի հավաքականի կազմում իր առաջին երկու գոլերը Ֆրեդը խփել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 8-0 հաշվով։

Չնայած որ Ֆրեդը չէր մասնակցել ԱԱ2006-ի որակավորման փուլին, նա հրավիրվել է հավաքական աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Աշխարհի առաջնության շրջանակնեում նա իր առաջին գոլը խփել է 2006 թվականի հունիսի 18-ին՝ Ավստրալիայի հավաքականի դեմ կայացած խաղում։ Նա գոլի հեղինակ է դարձել հանդիպման վերջին րոպեին՝ գրավելով Մարկ Շվարցերի պաշտպանած դարպասը։

2013 թվականին Ֆրեդը առաջիններից էր, ով դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի վերադարձից հետո։ Փետրվարի 6-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Անգլիայի հավաքականի դեմ խաղում Ֆրեդը դարձել է գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։

Thumb
Ֆրեդը դառնում է գոլի հեղինակ Կամերունի հավաքականի դեմ խաղում

Կոնֆեդերացիների գավաթի խաղարկության ընթացքում Ֆրեդը դարձել է 5 գոլի հեղինակ, և ստացել է «Արծաթե խաղակոշիկ» մրցանակը[6]։ Նա դուբլի հեղինակ է դարձել Իտալիայի հավաքականի դեմ խաղում (4-2), մեկ գոլի հեղինակ Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում (2-1)[7] և դուբլի հեղինակ եզրափակչի շրջանակներում կայացած Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (3-0)։

Ֆրեդի անունը 2014 թվականի մայիսին հայտնվել է Աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկում[8]։ Առաջնության բացման խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Խորվաթիայի դեմ, Ֆրեդը 69-րդ րոպեին ստացել է կարմիր քարտ և հեռացվել[9]։ Առաջնության շրջանակներում Ֆրեդը իր միակն գոլը խփել է Կամերունի հավաքականի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ բրազիլացիների հաղթանակով[10]։ Բրազիլիայի և Նիդերլանդների հավաքականների միջև հանդիպումից հետո, որն ավարտվել է 3-0 հաշվով նիդերլանդցիների հաղթանակով, Ֆրեդը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[11]։

Վիճակագրություն

Ակումբային

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Նահանգային լիգա Արդյունք
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Ամերիկա Մինեյրո 2003 19710182925
2004 723212162220
Արդյունք 2693222345145
Կրուզեիրո 2004 2414112515
2005 19109141017144638
Արդյունք 43249141018157153
Օլիմպիկ Լիոն 2005/06 32140010924216
2006/07 20110020522713
2007/08 217412030308
2008/09 152001042204
Արդյունք 8834416021611941
Ֆլումիենսե 2009 20126265433622
2010 14556972818
2011 25225213104334
2012 2820731074530
2013 93207372258
2014 281854201154627
2015 239520014114222
2016 6233001362211
Արդյունք 16391261727138151288172
Ատլետիկո Մինեյրո
2016 28120000002812
2017 185627612104323
Արդյունք 4317627612107035
Կարիերայի արդյունք 3351694234605425135111576340
Փակել

Միջազգային

Մանրամասն տեղեկատվություն Ազգային հավաքական, Մրցաշրջան ...
Ազգային հավաքականՄրցաշրջանԽաղԳոլԱրդյունավետություն
Բրազիլիա
2005221.00
2006520.40
2007200.00
2008000.00
2009000.00
2010000.00
2011920.22
2012111.00
20131190.90
2014920.22
Արդյունք39180.46
Փակել

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2006, 2007, 2008
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2008
  • Սերիա A-ի չեմպիոն - 2010, 2012
  • Պրիմեիրա լիգայի չեմպիոն - 2016

Միջազգային

  • Ամերիկայի գավաթակիր - 2007
  • Կոնֆեդերացիաների գավաթակիր - 2013

Անձնական

  • «Արծաթե խաղակոշիկ»-ի դափնեկիր - 2013

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.