From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդեբերտ Միխկելսոն, առավել հայտնի է Ֆրիդեբերտ Տուգլաս անունով (էստ․՝ Friedebert Tuglas, մարտի 2, 1886[1][2][3], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1971[4][1][2][…], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), էստոնացի գրող և քննադատ[5]։ Համարվում է ժամանակակից էստոնական գրականության հիմնադիր-հայրերից մեկը[6] ·[7] ·[8], իմպրեսիոնիստական և սիմվոլիստական ուղղությունների առաջին ներկայացուցիչը էստոնական գրականության մեջ[9], ինչպես նաև ժամանակակից գրական էստոներենի հիմնադիրներից մեկը։ Հալածվելով Ռուսական կայսրության ցարի կողմից՝ նա դարձել ընդունված հեղինակ ԽՍՀՄ տարիներին։
Ֆրիդեբերտ Տուգլաս էստ․՝ Friedebert Tuglas | |
---|---|
Ծննդյան անուն | էստ․՝ Friedebert Mihkelson |
Ծնվել է | մարտի 2, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 15, 1971[4][1][2][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրական քննադատ, լրագրող, գրականության պատմաբան և գրող |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Էստոնիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Հյուգո Տրեֆների գիմնազիա |
Ստեղծագործական շրջան | 1906 - 1971 |
Գրական ուղղություններ | նեոռոմանտիզմ, ռեալիզմ և սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Felix Ormusson?, Little Illimar? և Popi ja Huhuu? |
Անդամակցություն | Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա, Երիտասարդ Էստոնիա և Սիուրու |
Աշխատավայր | Տարտուի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Elo Tuglas? |
Friedebert Tuglas Վիքիպահեստում |
1904-1905 թթ.-ին սովորել է Ուգո Տրեֆների գիմնազիայում։ Հեղափոխական գործունեության համար դատապարտվել է։ Ազատ արձակվելուց հետո՝ 1906 թ.-ին նրան արտաքսում են։ Այդ տարիներին Տուգլասը ապրել է Ֆինլանդիայում և Ֆրանսիայում։ 1917 թ.-ին վերադարձել է հայրենիք։ Նա եղել է էստոնական երիտասարդ գրողների ակումբի առաջնորդը, ինչպես նաև Էստոնիայի գրողների միության հիմնադիրը, որտեղ էլ որպես նախագահ աշխատել է 1922 թ., 1925-1927 թթ. և 1937-1939 թթ.։ 1946 թ.-ին Տուգլասին շնորհվել է Էստոնիայի ժողովրդական գրողի կոչում։ Նույն տարում դարձել է Էստոնիայի ԽՍՀ-ի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։ Այնուհետև, հայտնվելով Խորհրդային սև ցուցակում, զրկվել է քաղաքացիական բոլոր իրավունքներից, գիտական կոչումներից, իսկ 1950 թ.-ին՝ հեռացվել Գիտությունների ազգային ակադեմիայից[10]։ 1950 թվականին վտարվել է նաև գրողների միությունից[11]։ Ֆրիեդեբերգ Տուգլասը մահացել է Տալլինում 1971 թ.-ին 85 տարեկան հասակում։ Նույն թվականին նրա պատվին Տալլինում բացվել է թանգարան։ Բացի այդ, սահմանվել է նրա անունը կրող գրական մրցանակ[11]։
Ֆրիդեբերտ Տուգլասը երկու անգամ (1968 և 1969 թթ.) առաջադրվել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.