100 մեծանուն բրիտանացիներ
From Wikipedia, the free encyclopedia
«100 մեծանուն բրիտոններ» (անգլ.՝ 100 Greatest Britons), բրիտանական հեռուստառադիոծրագիր, ստեղծվել է 2002 թվականին «BBC-ի» ռադիոկայանում։ Այն նվիրված է Բրիտանիայի պատմության հարյուր մեծանուն մարդկանց[1][2] : Ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում տեղի ունեցավ հատուկ քվեարկություն, որպեսզի որոշվեն Բրիտանիայի պատմության ամենանշանավոր անձինք։ Հարցումից հետո տեղի ունեցավ քննարկում, համաձայն որի որոշվեց վերջնական արդյունքը։
Վերջնական տասնյակում տվյալ պահին ողջ եղած մարդկանցից ոչ ոք չհայտնվեց ցուցակում։ Այդ պահին ողջ գտնվող մարդկանցից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրեց Մարգարետ Թետչերը, ում տրվեց 16-րդ հորիզոնականը։ Առաջին տեղը զբաղեցրել էր Ուինսթոն Չերչիլը, ով Մեծ Բրտանիայի վարչապետ է եղել 1940-ից մինչև 1955 թվականները։ Առաջին 19 հորիզոնականները զբաղեցրեցին անգլիական ծագում ունեցող անձինք, սակայն կան նաև մարդիկ, ովքեր ունեն անգլո-իռլանդական ծագում։ Շոտլանդացի թեկնածուն մեծ ցուցանիշով դարձավ Ալեքսանդր Ֆլեմինգը։ Նա զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ Ուելսցիներից ամենաբարձր արդյունքը գրանցել է Օուայն Գլինդուրը։ Նա զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։ Իսկ Ռինգո Սթարը դարձավ The Beatles խմբի այն միակ մասնակիցը, ով տեղ չգտավ այս ցուցակում։
Հետաքրքական է, որ այս ցուցակում տեղ գտան Գայ Ֆոքսը, ով փորձել էր պայթեցնել Անգլիայի խորհրդարանը, Օլիվեր Կրոմվելը, Ռիչարդ III արքան, ով ստեղծել է Հանրապետական Անգլիան, Ջեյմս Քոննոլին, ով մեղադրվում է իր հորեղբորը սպանելու մեջ և այլք։