From Wikipedia, the free encyclopedia
Amazon Alexa, կամ Alexa[1], խոսակցական ագենտ, մշակված Amazon ընկերության կողմից և առաջին անգամ հայտնվել է Amazon Echo և Amazon Echo Dot ձայնարկիչներում։ Ագենտը ապահովում է ձայնային հաղորդագրություն, երաժշտության ձայնարկում, աուդիոգրքեր, կազմում է գործողությունների ցուցակ, զարթուցիչի կարգավորում, ակտուալ տեղեկության ՝ եղանակի, երթևեկության, սպորտի և նորությունների տրամադրում[2]։ Օգտատերերը կարող են բարելավել Alexa-ի հնարավորությունները, տեղադրելով «հմտություններ», որոնք մշակված են այլ ծրագրավորողների կողմից։
Alexa-ով հագեցած սարքերի մեծամասնություն խոսակցության մեջ են մտնում ակտիվացնող ձայնի շնորհիվ (օրինակ՝ Alexa), այն դեպքում, երբ սմարթֆոների համար պետք է սեղմել կոճակը։ Alexa-ն հասանելի է անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, իտալերենով, իսպաներենով[3] և ճապոներենով։ Կանադայում Alexa-ն հասանելի է անգլերենով և ֆրանսերենով[4][5]։
2017 թվականի սեպտեմբերին Amazon-ում հայտարարվեց, որ Alexa-ն մշակող խմբում կար 5000-ից ավելի մարդ[6]։ 2019 թվականի հունվարին Amazon-ի հաշվումներով, վաճառվել էր ավելի քան 100 միլլիոն սարք Alexa հավելումով[7]։
2014 թվականի նոյեմբերին Amazon-ը ներկայացրեց Echо ձայնարկչի մեջ տեղադրված Alexa-ն[8]։
Amazon-ի ծրագրավորողները ընտրել են Alexa անունը քանի-որ այն ունի X հնչյունը, որը թույլ է տալիս ավելի հստակ արտահայտել կանչման հրամանը։ Բացի դրա Alexa-ի անունը կապվում է Ալեքսանդրիայի գրադարանի հետ[9][10][11]։ 2015 թվականի հունիսին, Amazon-ը ներկայացրեց Alexa Fund ծրագիրը, որը նախատեսված էր նոր ձայնային հմտություններ ավելացնելու համար։ Ավելի քան 200 մլն դոլլարի ներդրումներ կատարեցին այնպիսի ընկերություններ ինչպիսիք են՝ Jargon, ecobee, Orange Chef, Scout Alarm, Garageio, Toymail, MARA, և Mojio-ն[12]։ 2017 թվականի հունվարին, Նաշվիլում կայացավ առաջին Alexa կոնֆերանսը, որին մասնակցում էին Alexa-ի բոլոր մշակողները[13][14][15]։
Լաս Վեգասում կայացած Amazon Web Services Re։Invent կոնֆերանսի ժամանակ, Amazon-ը ցուցադրեց Alexa-ն, որը մշակված էր բիզնեսի համար և ծրագիրը ծրագրավորողների համար, որի միջոցով նրանք կարող էին ավելացնել հավելյալ ծրագրեր։
2018 թվականի մայիսին Amazon-ը հայտարարեց, որ Alexa-ն կլինի Lennar-ի կողմից թողարկված 35,000 նոր տներում[16]։
2018 թվականի նոյեմբերին Amazon-ը Տորոնտոյում բացեց առաջին խանութը, որտեղ ցուցադրվում էր Alexa ինտելեկտուալ ձայնարկչի արսենալը, ինչպես նաև տների ավտոմատացումը Alexa-ի շնորհիվ[17]։ Amazon-ը Alexa-ն վաճառում է նաև Amazon Books-ում և Whole Foods Market-ում։
2019 ապրիլին, Amazon-ը հայտարարեց Alexa-ի ընդլայնման մասին նաև Բրազիլիայում պորտուգալերենով[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.