American Airlines
From Wikipedia, the free encyclopedia
American Airlines, ամերիկական ավիաընկերություն[1], 2021 թվականի փետրվարի դրությամբ իր ավիոպարկի մեծությամբ աշխարհի թիվ մեկ ավիաընկերությունն է. American Airlines-ի օդային նավատորմը բաղկացած է Բոինգ և Էյրբաս օդանավերից՝ ընդհանուր 881 օդանավ և պատվերի մեջ գտնվող ևս 7 ինքնաթիռ[2]։ Ուղևորատար-կիլոմետրերով (224 330 միլիոն ուղևոր 2006 թվականին)[3] և ուղևորատար չվերթների չափով (655 միավոր)։ 2007 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 98 162 հազար ուղևոր։ Զբաղեցնում է 2-րդ տեղը «FedEx Express»-ից հետո, և ուղևորատար չվերթների չափով «Air France-KLM» ընդհանուր եկամուտներով[4]։ Ավիաընկերության դուստր գործընկերն է «AMR Corporation»։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Dallas/Fort Worth միջազգային օդանավակայանում։
American Airlines- ը Oneworld[5] դաշինքի հիմնադիր անդամ է։
Ընկերության կարգախոսն[6] է. «Մեր նախընտրած նպատակը Ձերն է»։
Ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր չվերթեր դեպի ԱՄՆ, Կանադա, Լատինական Ամերիկա, Կարիբյան կղզիներ, Եվրոպա, Ճապոնիա, Չինաստան և Հնդկաստան։ Ընդհանուր առմամբ ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում ավելի քան 50 երկրների շուրջ 350 ուղղություններով[7]։ Ընկերությունը շուկայի առաջատարն է ուղևորափոխադրումների առումով՝ ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում (2004 թվական - 12,1 միլիոն ուղևոր)։
2013-ի թվականին American Airlines և US Airways ավիափոխադրողները միավորվեցին՝ պահպանելով American Airlines ապրանքանիշը. երկու ավիաընկերությունների միավորման արդյունքում American Airlines-ը դարձավ աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը[2]։ 2017 թվականին American Airlines-ը հեղինակավոր Air Transport World-ի կողմից ճանաչվեց տարվա ավիաընկերություն[8]։