Կարիբյան ավազան

From Wikipedia, the free encyclopedia

Կարիբյան ավազանmap

Կարիբյան կղզիներ կամ Վեստ Ինդիա (անգլ.՝ Caribbean Islands, հոլ.՝ Caribische eilanden), Կարիբյան կղզիների պատմական անվանումը, որը ներառում է Բահամյան կղզիները, Մեքսիկական ծոցի հարակից կղզիները, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսում[1]։

Համարվում է Օստ Ինդիայի հակադրությունը, որը գտնվում է Արևելյան Ասիայում։ Կարիբյան կղզիները շատ հաճախ նաև անվանում են Վեստ Ինդիա։ Ոմանք կարծում են, որ առավել ճիշտ է անվանել «Վեստ Ինդիա», քանի որ այն ներառում է նախկին իսպանական, պորտուգալական և դանիական Վեստ Ինդիան։

Սակայն այս տարածաշրջանը կոչվում է Կարիբյան կղզիներ կամ Կարիբյան ավազան, քանի որ տարածաշրջանի պետությունների բոլորի ափերը ողողում են Կարիբյան ծովի ջրերը։

Աշխարհագրություն

Կարիբյան կղզիները գտնվում են Հարավային և Հյուսիսային Ամերիկաների միջև՝ հյուսիսային լայնության 10° և 26° աստիճանների և արևմտյան երկայնության 59°-85° աստիճանները՝ Օրինոկոյի գետաբերանից մինչև Ֆլորիդա և Յուկատան թերակղզիները։

Այն կազմված է մի քանի մեծ ու փոքր խմբերի կղզիներից, մասնավորապես մեծ և փոքր Անտիլյան և Բահամյան կղզիներից, ինչպես նաև որոշ ափամերձ մայրցամաքային կղզիներից։

Կղզիների մակերեսները միասին կազմում են 244 890 կմ²։ Կարիբյան բոլոր կղզիները բարձր են ծովի մակարդակից և այդ բարձրությունը հասնում է մինչև 3087 մետր։ Տարածաշրջանի ամենաբարձրադիր, լեռնային հատվածը գտնվում է Հայիթիի տարածքում։

Ամենաբարձր լեռնագագաթը Դուարտե լեռն է, որի բարձրությունը հասնում է 3087 մետր։ Կուբայի ամենաբարձր կետը ունի 2375, իսկ Ճամայկայինը 2341 մետր բարձրությունը՝ ծովի մակարդակից։ Արևելյան ափին գտնվող փոքր կղզիների տարածքում գերակշռում են հիմնականում տափաստանները։ Կան նաև մի շարք նավահանգստային քաղաքներ։

Կղզիների մեծ մասը ունեն հրաբխային ծագում։

Բոլոր կողմերից կղզեախումբը ընկղմված է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ։ Կղզիների ափերը ողողում են Կարիբյան ծովի ջրերը։ Շատ են հանդիպում հրաբխային ճայթքումները։

Խոշոր կղզիներ

Մանրամասն տեղեկատվություն Կղզի, Տարածք, կմ² ...
Կղզի Տարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ (2009)
Բնակչության խտություն,
մարդ/կմ²
Երկիր
Կուբա 110 860 11 242 621 101,41 Կուբա Կուբա
Հայիթի 76 480 19 890 000 260,07 Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթի Հայիթի
Ճամայկա 10 991 2 735 520 248,89 Ճամայկա Ճամայկա
Կայմանյան կղզիներ 264 54 878 207,87 Կայմանյան կղզիներ Կայմանյան կղզիներ (Մեծ Բրիտանիա)
Պուերտո Ռիկա 9104 3 994 259 438,74 Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո (ԱՄՆ)
Ընդհանուր 207 435 37 862 400 182,53
Փակել

Փոքր և միջին չափերի կղզիներ

Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Սաբա կղզին, Նիդերլանդական Անտիլներ
Մարտինկա
Սան Անդրես
Պարողներ Կյուրասաո կղզում
Ծովախորշ Մարգարիտա կղզում
Նևիս կղզին
Մանրամասն տեղեկատվություն Կղզի, Տարածք, կմ² ...
Կղզի Տարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ (2009)
Բնակչության խտություն,
մարդ/կմ²
Երկիր
Աբակո 1681,0 16 692 9,93 Բահամյան կղզիներ
Անդրոս 5957,0 7 386 1,24 Բահամյան կղզիներ
Անգիլիա 96,0 14 436 150,38 Մեծ Բրիտանիա
Անեգադա 38,0 200 5,26 Մեծ Բրիտանիա
Անտիգուա 281,0 67 000 238,43 Անտիգուա և Բարբուդա
Արուբա 180,0 106 050 589,17 Նիդերլանդներ
Բարբադոս 430,0 284 589 661,83 Բարբադոս
Բարբուդա 161,0 1 500 9,32 Անտիգուա և Բարբուդա
Բաս Թեր 848,0 186 000 219,34 Ֆրանսիա
Բեկիա 18,0 5 000 277,78 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Մեծ Բահամա 1373,0 51 756 37,70 Բահամյան կղզիներ
Բոնեիր 288,0 13 389 46,49 Նիդերլանդներ
Կանուան 13,0 2 000 153,85 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Վյորջին Գորդա 21,0 1 100 52,38 Մեծ Բրիտանիա
Գրանդ Թեր 589,0 197 000 334,47 Ֆրանսիա
Դոմինիկա 746,0 72 514 97,20 Դոմինիկա
Գրենադա 310,0 80 000 258,06 Գրենադա
Ինագուա 1671,0 911 0,55 Բահամյան կղզիներ
Յոսթ վան Դեյք 8,0 260 32,5 Մեծ Բրիտանիա
Կարիակու 34,0 6 000 176,47 Գրենադա
Կոչե 61,0 8 242 135,11 Վենեսուելա
Կյուրասաո 444,0 142 180 320,23 Նիդերլանդներ
Լա Դեզիրադ 21,1 1 591 75,40 Ֆրանսիա
Մարգարիտա կղզի 956,8 436 900 456,63 Վենեսուելա
Մարի Հալանթ 158,0 13 470 85,25 Ֆրանսիա
Մարտինկա 1128,0 397 730 352,60 Ֆրանսիա
Մերո 4,0 300 75,00 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Մոնթսերատ 102,0 6 409 62,83 Մեծ Բրիտանիա
Մյուստիկ 5,7 500 87,72 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Նևիս 93,0 11 500 123,66 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Նյու Պրովիդենս 207,0 248 948 1202,65 Բահամյան կղզիներ
Օրչիլա 40,0 100 2,5 Վենեսուելա
Պտի Մարտինկա 2,4 900 375,00 Գրենադա
Սաբա 13,0 1 737 133,62 Նիդերլանդներ
Սանտա Կրուս 213,0 53 234 249,92 ԱՄՆ
Սեմժն Բարտելեմի 21,0 8 255 393,10 Ֆրանսիա
Սենտ Վինսենթ 346,0 117 000 338,15 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Սենթ Ջոն 50,8 4 197 82,62 ԱՄՆ
Սենթ Քիթս 169,0 39 000 230,77 Սենթ Քիթս և Նևիս
Սենթ Լյուսիա 619,2 172 884 279,21 Սենթ Լյուսիա
Սեն Մարտեն 91,9 68 382 744,09 Նիդերլանդներ/Ֆրանսիա
Սենթ Թոմաս 80,9 51 181 632,65 ԱՄՆ
Սինթ Էստուաս 21,0 2 886 137,43 Նիդերլանդներ
Տոբագո 300,0 54 084 180,28 Տրինիդադ և Տոբագո
Տորտոլա 55,7 14 000 251,35 Մեծ Բրիտանիա
Տրինիդադ 4821,0 1 250 000 259,28 Տրինիդադ և Տոբագո
Յունիան 8,0 5 000 625,00 Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Փակել

Բուսական և կենդանական աշխարհ

Thumb
Կուբայական կրիա

Կղզին ծածկված է փարթամ ամերիկյան բուսականությամբ։ Հարթավայրային հատվածներում աճում են հիմնականում արևադարձային կլիմային բնորոշ բույսեր, իսկ լեռնային հատվածներում՝ եվրոպական պտղատու ծառեր։

Խոշոր կղզիներում հսկայական տարածքներ են զբաղեցնում ընդարձակ մարգագետինները։ Հիմնականում աճեցվում է բանջարեղենի մեծ տեսականի, այդ թվում նաև սննդի վերամշակման արդյունաբերական մշակաբույսեր։

Ճամայկայի վայրի անտառներում աճում է վանիլ, իսկ Կուբայում և Բահամյան կղզիներում՝ պերճածաղիկ։ Բազմաթիվ կղզիներում աճում են կակաո, ծխախոտ և բամբակ։

Ջամայկայում աճեցվում է նաև մշակաբույսեր, ինչպիսիք են օրինակ՝ եգիպտացորենը, ցորենը և այլն։ Կարիբյան ավազանի պետությունները համաշխարհային շուկա են արտահանում շաքար և սուրճ։

Մինչև Կարիբյան երկրներում եվրոպացիների (իսպանացիներ, հոլանդացիներ) նվաճումները, այստեղ տարածված էին տարբեր տեսակի վայրի կենդանիներ, որոնք ոչնչացվեցին եվրոպացիների կողմից։

Կարիբյան երկրներում ապրում են մի քանի տեսակի կապիկներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.