B (ծրագրավորման լեզու)
From Wikipedia, the free encyclopedia
B, ինտերպրետացվող ծրագրավորման լեզու, որը ստեղծվել է AT&T Bell Telephone Laboratories ընկերության կողմից։ Հանդիսանում է BCPL ծրագրավորման լեզվի հետնորդը և C ծրագրավորման լեզվի նախնին։ B-ն եղել է Քեն Թոմպսոնի հիմնական աշխատանքի ուղղությունը, ով, Դենիս Ռիթչի հետ միասին, 1969 թ․ հրապարակեց լեզուն։
- Այս հոդվածը «B» ծրագրավորման լեզվի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք B (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Տեսակ, Կատարման ձև ...
Տեսակ | ծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու |
---|---|
Կատարման ձև | ինտերպրետատոր |
Առաջացել է | 1969 թ․ |
Ստեղծող | Բելլի լաբորատորիա և Քեն Թոմփսոն |
Նախագծող | Քեն Թոմփսոն |
Տիպիզացիա | ստատիկ |
Ներշնչվել է | BCPL |
Հաջորդ | C |
Փակել
B լեզվի վրա ազդել է BCPL լեզուն, և նրա անվանումը, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է BCPL անվանման կրճատ տարբերակը։ Հնարավոր է նաև, որ նրա անվանումը ծագել է Bon ծրագրավորման լեզվի անվանումից, որն ավելի հին, ոչնչով B-ի հետ չկապված և ոչ մի բանով չհամընկող ծրագրավորման լեզու է, որը Թոմպսոնը մշակել է Multics-ում օգտագործելու համար։ Վերջինիս անվանումը, իր հերթին, Թոմպսոնի կնոջ՝ Bonnie-ի անունից, կամ հին տիբեթական կրոնի՝ բոնի անունից[1]։