COVID-19
From Wikipedia, the free encyclopedia
Կորոնավիրուսային հիվանդության համաճարակ 2019 (անգլ.՝ COVID-19՝ corona virus disease[Ն 1]), վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2 (կորոնավիրուս)-ով[48], որը սերտ առնչվում է Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS) վիրուսային բնույթով հանդիսացող հիվանդության հետ[49][50][51]։ Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է[52][53]։ Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձինք շնչում կամ հազում են (կամ փռշտում)[54]։[55] Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) հիմնականում 2-ից 14 օր է տևում[56][57]։ Ձեռքերի լվացումը, հազող կամ փռշտացող անձանցից հեռավորության պահպանումը, ինչպես նաև դեմքին դիպչելուց խուսափումը խորհուրդ է տրվում հիվանդությունը կանխարգելելու նպատակով[58]։ Հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում փռշտալիս և հազալիս փակել բերանը և քիթը ծալված արմունկով կամ կտորով (թաշկինակով), ապա ազատվել դրանից (անմիջապես նետել այն աղբամանի մեջ)[58]։
Հիվանդները կարող են քիչ ախտանշաններ ունենալ, կամ նրանց շրջանում կարող է զարգանալ տենդ, հազ և հևոց[59][60][61]։ Հիվանդությունը կարող է խորանալ՝ հանգեցնելով թոքաբորբի և բազմաօրգանային անբավարարության[52][53]։ Պատվաստանյութ կամ յուրահատուկ հակավիրուսային թերապիա դեռևս գոյություն չունի, և բուժման տարբերակներից են ախտանշանային, սատարող և փորձնական գործողությունները[62]։ Դեպքերի մահացության ցուցանիշը գնահատվել է 1-ից 3 տոկոսի միջև[63][64]։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնները խորհուրդ են տալիս, որ այն անձիք, ովքեր կարծում են, որ իրենք վիրուսը կրողներ են, բժշկական դիմակ կրեն և բժշկական խորհուրդ փնտրեն կանչելով բժշկին, անձամբ հիվանդանոց այցելելու փոխարեն։ Դիմակների կրումը խորհուրդ չի տրվում ընդհանուր հասարակության շրջանում[65][66]։ԱՀԿ-ն հայտարարել է, որ 2019-20 կորոնավիրուսային համաճարակը Հանրային Առողջությանը սպառնացող Անհետաձգելի Միջազգային Խնդիր է (PHEIC)[67][68]: 2020-ի փետրվարի 19-ի դրությամբ միայն Մայրցամաքային Չինաստանն է ներառված որպես հիվանդության հայտնի շարունակական հանրային տարածում ունեցող երկիր[69]։