From Wikipedia, the free encyclopedia
Dev (իրական անունը՝ Դևին Սթար Թեյլս, հուլիսի 2, 1989, Թրեյսի, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և ռեփեր։ Դևինը իր առաջին սինգլը թողարկել է 2010 թվականին, իսկ հաջորդ տարի սեպտեմբերին թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Dev | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Դևին Սթար Թեյլս |
Ծնվել է | հուլիսի 2, 1989 (35 տարեկան) Թրեյսի, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ, Կալիֆորնիա |
Ժանրեր | էլեկտրոփոփ, հիփ-հոփ, դենս, հաուս, ջազ հաուս |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, ռեփեր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2010-ից սկսած |
Լեյբլ | Island, Universal Republic, Republic |
Կրթություն | Sierra High School? և San Joaquin Delta College? |
Կայք | devishot.com |
Dev Վիքիպահեստում |
Dev-ը ճանաչում ու համբավ է ձեռք բերել այն բանից հետո, երբ The Cataracs և Far East Movement երաժշտախմբերը, օգտագործելով նրա Booty Bounce երգը իրենց Like a G6 երգի ձայնագրությունում, առաջին տեղն են գրավել սինգլների չարթում[1]։
Dev-ը ծնունդով կալիֆոռնիական Թրեյսի քաղաքից է։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Մոնտեկիում։ Ծնողներն ԱՄՆ էին եկել Կոստա Ռիկայից։ Նրա երակներում մեքսիկացու և պորտուգալացու արյուն է հոսում[2][3]։ Նախքան երաժշտական կարիերայի անցնելը եղել է պրոֆեսիոնալ լողորդուհի (դեռևս քառամյա աղջնակ՝ հաճախել է լողի պարապմունքների, ընդգրկվել ամերիկյան խոստումնալից մանուկ լողորդուհիների հույսի գոտում՝ օլիմպիական հերթափոխում)։ 2008 թվականին իր երգային կատարումների ձայնագրությունները ներբեռնել է MySpace-ի իր էջում, և The Cataracs երաժշտախումբը բացահայտել, հայտնաբերել է նրան։ Միասին երգեր են ձայնագրել, համերգային շրջագայություններ կատարել։ Dev-ը The Cataracs-ի հետ է իրականացրել նաև իր առաջին ալբոմի ձայնագրումն ու թողարկումը[4]։
2011 թվականի դեկտեմբերի 9-ին Dev-ը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին[5]՝ Էմիլիա Լավ Գորեկիին, որի հայրը Dev-ի վաղեմի սիրած տղան՝ Ջիմի Գորեկին է[6]։
Ալբոմներ
Սինգլներ
Որպես հրավիրված երգչուհի
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.