Dropbox
From Wikipedia, the free encyclopedia
Dropbox, ֆայլային հոսթինգ, որը իրենից ներկայացնում է ամպային պահոց։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում։
Տեսակ | file-hosting service?, սպասառու, ծրագիր, file synchronization?, համագործակցություն, office suite?, filestore? և ձեռնարկություն |
---|---|
Հեղինակ | Դրյու Հյուսթոն և Arash Ferdowsi? |
Նախագծումը՝ | Dropbox Inc.? |
Գրված է՝ | C++ և Python |
Ինտեսֆեյս | wxWidgets |
ՕՀ | Mac OS, Լինուքս, Windows, iOS, Անդրոիդ, BlackBerry OS և Սիմբիան |
Լույս տեսավ՝ | 2007 |
Պլատֆորմ | iOS և Windows |
Կայք | dropbox.com(անգլ.) |
Dropbox Վիքիպահեստում |
Dropbox-ը օգտատերերին թույլ է տալիս ստեղծել թղթապանակ իրենց համակարգչի վրա, որը համաժամացվում է ծրագրի կողմից, այնպես, որ ունենում է թղթապանակի նույն պարունակությունը անկախ ամեն ինչից թե ինչ սարքի օգնությամբ է բացվում թղթապանակը[1]։ Ֆայլերին, որոնք տեղադրվում են թղթապանակում, հասանելիություն կարելի է ստանալ Dropbox-ի վեբ կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։ Dropbox-ը աշխատում է Freemium մոդելով, որի ընթացքում օգտատերերին տրվում է հնարավորություն անվճար բացել հաշիվ՝ որոշակի սահմանափակ տարողությամբ։ Եթե օգտատերը ցանկանում է ավելացնել իր պահոցի ծավալը անհրաժեշտ է գնել վճարովի բաժանորդագրություն[2]։
Dropbox-ը ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներ՝ Դրյու Հյուսթոնի և Արաշ Ֆիրդոուսի կողմից։
Dropbox-ը համարվել է ամենաարժեքավոր սթարթափերից մեկ ԱՄՆ-ում և աշխարհում, որը գնահատվում է ավելի քան 10 միլլիարդ դոլար[3]։
Dropbox-ը հասանելի է Windows, macOS, Linux օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև բջջային՝ Android, iOS, Windows Phone և BlackBerry օպերացիոն համակարգերի վրա։