Europeana
From Wikipedia, the free encyclopedia
Europeana, մշակութային ժառանգության եվրոպական թվային հարթակ[2]։ Կայքում լուսաբանված են Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի, Յան Վերմեերի Մարգարտե ականջօղով աղջկա, Չարլզ Դարվինի և Իսահակ Նյուտոնի աշխատանքների, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտության և այլն մասին։
Արագ փաստեր Europeana, Տեսակ ...
Europeana | |
---|---|
europeana.eu(անգլ.) | |
Տեսակ | թվային գրադարան |
Երկիր | Նիդերլանդներ |
Շտաբ կայան | Նիդերլանդների ազգային գրադարան, Հաագա, Նիդերլանդներ |
Բացված | նոյեմբերի 20, 2008[1] |
Europeana Վիքիպահեստում |
Փակել
Ավելի քան 3000 եվրոպական հաստատություն իր ներդրումն է ունեցել Europeana-ում[3]։ Այս հաստատությունների թվում են այնպիսի միջազգային անուններ, ինչպիսիք են Ամստերդամի պետական թանգարանը, Բրիտանական գրադարանը և Լուվրը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների շրջանային արխիվներ, տեղական թանգարաններ և այլն[4]։ Նրանց ընդհանուր հավաքածուն հնարավորություն է տալիս բացահայտել Եվրոպայի մշակութային և գիտական ժառանգությունը նախնադարից մինչև մեր օրերը։