Մոնա Լիզա
Լեոնարդո դա Վինչիի նկարը / From Wikipedia, the free encyclopedia
Մոնա Լիզա (Ջոկոնդա, անգլ.՝ Mona Lisa, իտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo), կերպարվեստի գլուխգործոցներից մեկը, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որը տեսնելու համր տարեկան միլիոնավոր մարդիկ են այցելում թանգարան։ Աշխարհի ամենա շատ կեղծ նմանակումներ ունեցող նկարներից մեկը։
Մոնա Լիզա La Joconde | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լեոնարդո դա Վինչի[1] |
տարի | մոտ 1500 |
բարձրություն | 77 սանտիմետր |
լայնություն | 53 սանտիմետր |
ստեղծման վայր | Ֆլորենցիա |
ստեղծման երկիր | Ֆլորենցիայի Հանրապետություն[1] |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ[2] և poplar panel?[3] |
գտնվում է | իտալական գեղանկարչության սրահ համար 6[4] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[3] |
քաղաք | Փարիզ և Փարիզի 1-ին շրջան |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
պատվիրատու | Ֆրանչեսկո դել Ջոկոնդո[5] |
հիմնական թեմա | ենթդ․ Լիզա դել Ջոկոնդո[3] |
պատկերված են
| |
louvre.fr | |
Ծանոթագրություններ | |
Mona Lisa Վիքիպահեստում |
Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503-1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։