From Wikipedia, the free encyclopedia
GamesRadar, բազմաֆորմատ վեբ կայք, նվիրված համակարգչային խաղերին։ Կայքում հրապարակվում են նորություններ, ակնարկներ, հետաքրքիր տեղեկություններ նվիրված համակարգչային խաղերի արդյունաբերությանը։ Կայքը պատկանում է Future US ընկերությանը։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Կայքն ամսեկան ունենում է ավելի քան 3․25 միլլիոն այցելու[1]։
gamesradar.com(անգլ.) | |
---|---|
Տեսակ | լրատվական կայք համակարգչային խաղերի մասին |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Շտաբ կայան | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Future plc |
Բացված | 2005 |
GamesRadar+ Վիքիպահեստում |
Կայքն հայտնի է իր մասնագիտական մոտեցումներով, սակայն դրա հետ մեկ տեղ հրապարակվում են նաև երգիծական նյութեր։ Բացի դա, GamesRadar-ը տրամադրում է նորությունների հավաքածու, որը նախատեսված է iTunes-ի համար, որում պատմվում է խաղային արդյունաբերության վերջին նորությունների մասին[2]։
GamesRadar-ում ամեն օր հրապարակվում են նորություններ, ակնարկներ, հարցազրույցներ տեսախաղերի մասին։ Կայքում տեղադրված հրապարակումների մեծ մասը կրում են երգիծական բնույթ և ուղեկցվում են նկարներով կամ տեսանյութերով։ Կայքում կան հրապարակումներ, որոնք ամբողջությամբ կրում են երգիծական բնույթ։ Կայքում ամենահայտնի բաժիններից մեկը՝ «Թոփ 7»-ն է, որը թարմացվում է ամեն շաբաթ։ Նրանում ցուցադրվում է խաղերի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը[3]։
2008 թվականի մայիսի 19-ից սկսած ամեն ուրբաթ, Ամերիկայում հրապարակվում էր փոդքասթներ։ Այն շուտով դարձավ կայքի ամենահայտնի ծառայություններից մեկը[4]։ Փոդքասթների ժամանակ քննարկվում են «Թոփ 7»-ի խաղերը, որոշ նորություններ և այլն։ Հաճախ TalkRadar-ին մասնակցում են այլ կայքերի խմբագիրներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր կապ չունեն խաղային արդյունաբերության հետ։ Փոդքասթները հասանելի են, ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ iTunes-ում[5]։ TalkRadar-ի հայտնիության հետ պայմանավորված, երկրպագուները ստեղծեցին tdar.wikia.com կայքը, որում տեղադրվում էին փոդքասթների բոլոր թողարկումները տեքստային ֆորմատով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.