From Wikipedia, the free encyclopedia
«Je suis Charlie» ([ʒə sɥi ʃaʁ.li]; հայերեն՝ Ես եմ Շառլին), կարգախոս, որը դարձել է ֆրանսիական սատիրիկ «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) ամսագրի խմբագրության վրա ահաբեկիչների հարձակման քննադատման խորհրդանիշը, ինչի արդյունքում մահացան խմբագրության 12 աշխատակիցներ։
Արտահայտության հեղինակը ֆրանսիացի դիզայներ, Stylist ամսագրի գեղարվեստական տնօրեն Յոահիմ Ռոնսանն է (ֆր.՝ Joachim Roncin)[1][2]։ Կարգախոսը սկսել է կիրառվել Twitter-ում և լայնորեն տարածվել է համացանցով։ Charlie Hebdo կայքն անջատվել է կրակոցների սկսվելուց հետո, իսկ միացնելուց հետո միակ էջը պարունակում էր Je suis Charlie բովանդակությունը սև ֆոնի վրա, ինչը թարգմանվել էր յոթ լեզուներով[3]։
Ամսագրի կայքում կարգախոսը ահաբեկչության օրը տարբեր լեզուներով | ||||||||||||
|
Ահաբեկչությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի Ինտելեկտուալ սեփականության ազգային ինստիտուտը (ֆր.՝ Institut national de la propriété industrielle) ստացավ 50-ից ավելի հարցում Je suis Charlie ապրանքանիշի գրանցման համար և հունվարի 14-ին հայտարարեց գրանցման անհնարինության մասին հասարակության մեջ լայն տարածման պատճառով[4]։
Ահաբեկիչների հարձակումից հետո Je suis Charlie արտահայտությունը դարձավ ամբողջ աշխարհում խոսքի ազատության կողմնակիցների կարգախոսը[5]։ Կարգախոսը նաև կիրառվում է որպես #jesuischarlie կամ #iamcharlie հեշթեգ[6] Twitter-ում[7], ինչպես նաև բաներներում, փակցվող այլ թղթերում։ Կարգախոսով տպած թղթերը ունեին 2015 թվականի հունվարի 10-11-ը կայացած Հանրապետության արշավի շատ մասնակիցներ։ Այս ելույթները նվիրված էին մահացած լրագրողների և ծաղրանկարիչների հիշատակին։ Համերաշխությունը խորհրդանշող կարգախոսը՝ սպանված լրագրողներով, դարձավ ահաբեկչության դեմ պայքարի արշավի խորհրդանիշը[8]։ Ահաբեկչությունների զոհերի հիշատակին արշավների աջակցության նպատակով ստեղծվեց բջջային հավելված՝ Je suis Charlie, որը միավորում էր հազարավոր օգտատերեր ողջ աշխարհում[9]։
Կրակոցներից հետո երկու օրվա ընթացքում կարգախոսը դարձավ ամենահայտնիներից մեկը Թվիթերի պատմության մեջ[10]։ Je suis Charlie-ն հիշատակվել է նաև երաժշտության մեջ, կոմիքսներում և մուլտֆիլմերում (այդ թվում՝ The Simpsons)։
Հունվարի 12-ին Charlie Hebdo-ն ներկայացրեց հունվարի 14-ին թողարկված համարի առաջին էջը՝ կրակոցներից մեկ շաբաթ անց։ Դրա վրա պատկերված էր մարգարե Մուհամեդը, որը լաց էր լինում՝ Je suis Charlie կարգախոսը ձեռքերում։ Նկարի տակ գրված էր․ «Կաղապար:Comm»[11]։
Նշելով, որ «Ես Շառլին եմ» կարգախոսը նպաստել է Ֆրանսիայի համար ռեկորդային մարդկանց (մոտավորապես 4 միլիոն) ներգրավմանը արշավ, քննադատները դիտարկում էին այն որպես «այլ երկրների բողոքական մշակույթներին» ադապտացման օրինակ։
Կարգախոսն առաջացրեց ոչ միայն դրական արձագանք, այլև բողոքների առիթ դարձավ։ Je suis Charlie-ից հետո հայտնվեց Je ne suis pas Charlie (ռուս.՝ Я не Шарли) կարգախոսը, որը միավորեց հասարակության այն մասը, որը կարծում էր, թե ահաբեկչության զոհերին աջակցությունը չի նշանակում աջակցություն «Շառլին Էբդո» ամսագրի քաղաքականությանը[12][13][14][15]։ Վերլուծելով ահաբեկչության թեմայով «Ես Շառլին եմ» և «Ես Շառլին չեմ» կարգախոսների նկատմամբ հասարակական արձագանքը՝ տեսաբանները ներկայացրին վերաբերմունքը ազատության սահմանների խնդրի նկատմամբ[16][17]։
Los Angeles Times-ի հեղինակ Ս․ Մաքդիսիի կարծիքով՝ Je suis Charlie կարգախոսը «ոչ միայն չի որոշում լուրջ մշակութային և քաղաքական խնդիրներ, այլև բարդացնում է դրանք»՝ ոչ թե նպաստելով, այլ խանգարելով քննարկմանը[18]։
Վերլուծաբան Ն․ Լենարդը երկու կարգախոսն էլ համարում է փարիզյան ողբերգության անհաջող պատասխան, քանի որ երկու կողմերին երկխոսության կոչ անելու փոխարեն նրանք տեղափոխում են խնդիրները հակամարտության հարթություն («մենք նրանց դեմ|us vs. them}»)[19]։
Կարգախոսի պատվին անվանակոչվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի Լա Տրամբլադ (ֆր.՝ La Tremblade) կոմունայի քաղաքային գրադարանի դիմաց գտնվող Je suis Charlie (ֆր.՝ Place Je suis Charlie) հրապարակը[20]։ Այնտեղի քաղաքապետ Ժան Պիեր Տալյեն (ֆր.՝ Jean-Pierre Tallieu) հայտնել է այն մասին, որ մտադրվում է այդ հրապարակում ամենամյա միջոցառումներ անցկացնել՝ նվիրված զոհերի հիշատակին[21]։
Ուկրաինական մամուլն օգտագործում էր համերաշխության կարգախոսի զանազան տարբերակներ։ 2015 թվականի հունվարի 8-ին ուկրաինացի բլոգեր և հասարակական գործիչ Դենիս Կազանսկին հրապարակեց «Մենք բոլորս ցուցարարներ ենք Սլովյանսկից» գրառումը՝ հիշեցնելով հիսունականների՝ Սլովյանսկում տեղի ունեցած սպանությունը․ նյութը վերահրատարակվեց մի շարք ԶԼՄ-ի կողմից[22][23][24]։
Վոլնովախայի մոտ ավտոբուսի կրակոցներից հետո՝ 2015 թվականի հունվարի 13-ին, ուկրաինական ցանցում սկսվեց «Ես Վոլնովախան եմ» ակցիան, որի նախաձեռնողը դարձավ Մարիուպոլում գտնվող Դմիտրի Կորչինսկին, ով առաջինը նման նկար տեղադրեց այդ կարգախոսով[25]։ Հաջորդ օրը Ռադայի որոշ պատգամավորներ խորհրդարան եկան «Ես Վոլնովախան եմ» գրությամբ պաստառներով[26]։ Հետագայում հունվարի 18-ին Կիևում անցկացվեց բազմամարդ երթ այդ կարգախոսով․ այնտեղ էին եկել նաև նախագահ Պյոտր Պորոշենկոն և վարչապետ Արսենիյ Յացենյուկը «Ես Վոլնովախան եմ» պաստառներով[8][27]։
Մոսկվայում Բորիս Նեմցովի սպանությունից հետո անցկացվեց բողոքի ցույց՝ Je suis Boris («Ես եմ Բորիսը»)[28][29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.