Լեդ Զեփելին
ռոք խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Led Zeppelin, բրիտանական ռոք խումբ։ Կազմավորվել է 1968 թվականի սեպտեմբերին Լոնդոնում, ճանաչվել է որպես ժամանակի ամենահաջողակ, նորարարական ու ազդեցիկ խմբերից մեկը[3]։ Ստեղծելով սեփական ոճը (որի համար բնութագրական են ծանրացված կիթառային դրայվը, ռիթմ-սեկցիայի խլացուցիչ հնչեղությունը, հոգեպարար վոկալը)՝ Լեդ Զեփելինը դարձավ հարդ ռոքի[4] առաջատար խմբերից մեկը, որը միաժամանակ հիմնարար դեր է խաղացել հևի մետալի կազմավորման գործում[1][5][6]։ Նրանք անկաշկանդ օգտագործել են դասական ֆոլքի ու բլյուզ-ի տարրերը՝ դրանք հարստացնելով այլ երաժշտական ժանրերի տարրերով (ռոքնռոլ, ջազ, ռոքաբիլի, ռեգգի, սոուլ, ֆանկ, քանթրի[7])։ Հենց Լեդ Զեփելին է (ըստ Allmusic-ի), հրաժարվելով սինգլերի թողարկումից, ստեղծել «ալբոմային ռոք» հասկացությունը[4]։
Լեդ Զեփելին | |
---|---|
Լեդ Զեփելին։ Ձախից աջ՝ Ջոն Բոնեմ, Ռոբերտ Փլանթ, Ջիմմի Փեյջ, Ջոն Պոլ Ջոնս | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Ֆոլկ ռոք, Հևի մետալ[1], Հարդ ռոք, բլյուզ-ռոք |
Գործունեություն | 1968–1980 (Վերամիավորում. 1985, 1988, 1995, 2007)[2] |
Լեյբլ | Atlantic Records Swan Song Records |
Պարգևներ | |
Կայք | ledzeppelin.com |
Նախկին անդամներ | |
Ռոբերտ Փլանթ Ջիմի Փեյջ Ջոն Փոլ Ջոնս Ջոն Բոնեմ | |
Led Zeppelin Վիքիպահեստում |
Լեդ Զեփելինը եղել և մնում է ռոք երաժշտության ամենահաջողակ խմբերից մեկը. նրանց ալբոմների համաշխարհային վաճառքը գերազանցում է 300 միլիոնը[8][9][10]։ 112 միլիոն օրինակ վաճառվել է միայն ԱՄՆ-ում (չորրորդ հորիզոնական)[11]։ Լեդ Զեփելինի ալբոմներից յոթը հայտնվել են Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականներում։
Խումբն առաջին տեղում է VH1-ի «Հարդ ռոքի բոլոր ժամանակների 100 լավագույն կատարողներ» ցանկում[12]։ Rolling Stone ամսագիրը Լեդ Զեփելինը ճանաչել է որպես «ամենածանր խումբ» և «70-ականների լավագույն խումբ»[13]։ 1995 թվականին Լեդ Զեփելինը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահում, 2005 թվականին երաժշտության զարգացման ասպարեզում մեծ ներդրման համար արժանացել Գրեմմի մրցանակի (անգլ.՝ Grammy Lifetime Achievement Award)[3], իսկ 2006 թվականին՝ Polar Music Prize-ի՝ Նոբելյան մրցանակի երաժշտական տարբերակի[8]։