Neuralink
From Wikipedia, the free encyclopedia
Neuralink, ամերիկյան նեյրոտեխնոլոգիական ընկերություն, որի հիմնադիրը Իլոն Մասկն է և ութ ուրիշ այլ գիտահետազոտողներ, ովքեր նախագծում են ուղեղի-համակարգչային ինտերֆեյսների իմպլանտանտներ (ՈՒՀԻ)։ Neuralink-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում[3], այն սկսել է գործել 2016 թվականին և առաջին անգամ հանրությանը ներկայացել 2017 թվականի մարտին[4][5]։ Neuralink-ի ապրանքանիշերը գնվել են իրենց նախկին սեփականատերերի կողմից 2017 թվականի հունվարին[6]։
Neuralink | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | հուլիս 2016 |
Հիմնադիր | Իլոն Մասկ և Jared Birchall? |
Վայր | Pioneer Building, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Իլոն Մասկ և Jared Birchall? |
Արդյունաբերություն | neurotechnology? |
Աշխատողների թիվ | մոտ 300 մարդ (2022)[2] |
Կայք | neuralink.com(անգլ.) |
Neuralink Վիքիպահեստում |
Waiy But Why-ը 2017 թվականի ապրիլին հաղորդել է, որ Մասկն ասել է, որ ընկերության նպատակը սարքեր արտադրելն է, որոնք կարճ ժամանակում կբուժեն ուղեղի հետ կապված ծանր հիվանդությունները[3][7][8]։
2016 թվականի հունիսին Մասկը քննարկել է գիտաֆանտաստիկ կոնցեպտ neural lace անվանմամբ, որը The Culture տիեզերական ֆանտաստիկայի մասնիկ է։ The Culture նովել է, որի հեղինակը Իայն Բանկսն է[3][7][8]։