Իլոն Մասկ
From Wikipedia, the free encyclopedia
Իլոն Ռիվ Մասկ (անգլ.՝ Elon Reeve Musk, ծնվել է հունիսի 28, 1971(1971-06-28)[1][2][3][…], Պրետորիա, ՀԱՀ), Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող[30][31], ճարտարագետ[32] և գյուտարար[33][34][35]։ 2021 թվականի հունվարին Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը(ըստ Ֆորբս ամսագրի).այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 189 միլիարդ դոլար։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
ՍփեյսԷքսի հիմնադիր, գործադիր տնօրեն և տեխնիկական տնօրեն[36], Թեսլայի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն։ OpenAI-ի համանախագահ, Neuralink-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է ՍոլարՍիթիի նախագահ և համահիմնադիր։ Զիփ2-ի համահիմնադիր, և X.com- ի հիմնադիր, որոնք ապագայում միացան և ստացան ՓեյՓալ անվանումը [41][42]:: 2016 թվականի Դեկտեմբերին Մասկը 21-րդն էր Ֆորբսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[43]։
Մասկը հայտարարել է, որ ՍոլարՍիթիի, Թեսլայի և ՍփեյսԷքսի նպատակները` աշխարհը և մարդկության կյանքը բարելավելն է[44]։ Նրա նպատակները ներառում են գլոբալ տաքացման նվազեցում, կայուն էներգիայի արտադրություն, և նվազեցնել «մարդկանց ոչնչացման վտանգը»` "[45][46] Մարսի վրա մարդկային գաղութ ստեղծելու միջոցով։
Բացի հիմնական գործունեությունից, նա զբաղված է Հիպերլուփի կողմից արտադրված արագընթաց փոխադրման համակարգով և առաջարկել է VTOL հրթիռային ինքնաթիռ, որն էլեկտրական շարժիչով ինքնաթիռ է, և հայտնի է որպես Մասկի էլեկտրական ճառագայթ[47][48]։
Մասկը նաև առաջարկել է «Boring» ընկերության հայեցակարգը 2017 թվականին։