From Wikipedia, the free encyclopedia
No Brain (հայերեն՝ Անուղեղ ), հարավկորեական փանկ ռոք խումբ, որի անդամները համարվում են կորեական փանկի հիմնադիրներից[1][2]։ Ի սկզբանե համարվելով կորեական ընդհատակ փանկ ռոք շարժման մաս՝ հայտնի որպես Chosun Punk, տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների ինչպես երաժշտությունում, այնպես էլ կինոյում և հեռուստատեսությունում[3]։ Խմբի անվանումը նշանակում է, որ նրանց համերգներին եկողները պետք է մոռանան ռացիոնալ մտքերը[1]։
No Brain | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Փանկ ռոք |
Գործունեություն | 1997 ներկա ժամանակ |
Լեյբլ | Drug Records Munhwa Sagidan Cujo Sire Records |
Պարգևներ | |
Կայք | nobrainpunk.com |
No Brain Վիքիպահեստում |
No Brain ելույթ է ունեցել ավելի քան 3000 համերգնրով վերջին 15 տարիների ընթացում, թե՛ լայն հանդիսատես, թե՛ երիտասարդության համար, ովքեր իրենց համեմատում են արևմտյան փանկ ռոք մշակույթի հետ։ Չնայած նրան, որ խումբը հաջողությունների է հասել, երաժիշտները դեռ նախընտրում են նվագել փոքրածավալ հրապարակներում, ինչպես եղել է իրենց կարիերայի սկզբում։
1996 թվականի փոքրիկ Hongdae (Սեուլի արտիստիկական շրջան) ակումբում կազմավորումից հետո No Brain խումբը դարձել է կորեական խոշորագույն ռոք խմբերից մեկը։ Նրանք համարվում են Կորեայի ինդի խմբերի սերունդի մասը, մի շարքում Crying Nut խմբի հետ։
Իրենց առաջին ալբոմի անվանումտ եղել է «Our Nation Volume 2»։ Նրանք նաև ձայնագրել են Nirvana խմբի "Lithium" երգի քավեր տարբերակը, «Nirvana Smells Like Nirvana» ալբոմի համար և մի քանի երգեր կորեական փանկի «Here We Stand» երգացանկի համար։
1999 թվականին նրանք հեռացել են Drug Records-ից՝ հիմնելով իրենց սեփական Munwha Sagidan լեյբլը։ Նրանք իրենց առաջին թողարկած «Youth 98» մինի ալբոմից թողարկել են ընդամենը 5000 օրինակ, և դրանք բոլորը վաճառվել են՝ այսպիսով ձեռք բերելով Կորեայի լեգենդար ինդի խմբի կոչում։
2000 թվականին բաս կիթառահար Ջոն Ջե Հվանը (Jaehwan) հեռացել է խմբից, պարտադիր զինվորական ծառայության անցնելու պատճառով, բայց խումբը շարունակել է իր գործունեությունը առանց նրա։ Նույն տարում խումբը հայտարարել է իրենց հակա-Սո Թե Ջի և խումբը կենդանի համերգ է անցկացրել, որպեսզի նշի այդ իրադարձությունը[2]։
2001 թվականի ապրիլին խումբը թողարկում է «Sex Pistols Never Mind The Bollocks Here's The Sex Pistols» ալբոմի ամբողջ քավըր տարբերակը, որը ստացել է «Never Mind The Sex Pistols Here's The No Brain» անվանումը։ Մի քանի ամիս անց խումբը թողարկել է «Viva No Brain» ալբոմը։ Հետո խումբը ելույթ է ունեցել 2001 թվականին Ճապոնիայում կայացած «2001 Fuji Rock Festival» փառատոնի ժամանակ։ Խումբը ստեղծել է միջազգային մի փոքրիկ միջադեպ, երբ Լի Սոնգ Ուն՝ խմբի մենակատարը Կորեայի օրհներգի ժամանակ պատռել է ճապոնական կայսերական ռազմական դրոշը։
Խումբը մասնակցել է 2002 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոնին նվիրված երգերից մեկի ձայնագրմանը։ Խումբը նաև մասնակցել է Կորեայի ակումբներով կայացող շրջագայությանը նաև Ճապոնիայում։ Նույն թվականին Չա Սունգ Ուն հեռացել է խմբից։ Խումբը հրավիրել է Ջոնգ Մին Ջունին (Jeong Minjun), ով նախկինում ելույթ է ունեցել Real Sshang Noms-ում և Samchungում, և ձայնագրել է «Goodbye, Mary Poppins» ալբոմը, որը թողարկվել է 2003 թվականի հունիսին։
2006 թվականին նրանք նկարահանվել են «Ռադիոյի աստղը»ֆիլմում, մարմնավորելով ավտոտնակային «Իսթ Ռիվեր» խմբին[3][4]։
2007 թվականին No Brain-ը վաճառել է ""넌 내게 반했어" («Դու սիրահարված ես ինձ») երգի իրավունքը, Լի Մյոնգ Բակի նախագահական ընկերության օգտագործման համար՝ "이번엔 이명박" ("Այս անգամ Լի Մյոնգ Բակ") անվանումով[5]։ Չնայած նրան, որ No Brain-ը չի մասնակցել Լիի նախագահական ընկերությանը, նրանք հանդիպել են երկրպագուների բացասական արձագանքներին[6]։ Արձագանքը ուժեղ էր, քանի որ 2005 թվականին, լինելով Սեուլի քաղաքապետը, Լին կոչ էր անում կազմել անկախ երաժիշտների սև ցուցակ[7]։
2013 թվականին նրանք մասնակցել են «SXSW» փառատոնին։ Նրանք շրջագայել են Հյուսիսային Ամերիկայով «Seoulsonic 2K13» շրջագայության ընթացքում, որը հովանավորում էր KOCCA-ն, Goonam-ի և Lowdown 30-ի հետ միասին՝ ելույթ ունենալով Ռոդ Այլենդում, Նյու Յորքում և Կալիֆոռնիայում, ինչպես նաև Տորոնտոյում Կանադական երաժշտության շաբաթվա (CMW) ընթացքում[8]։ Իրենց ելույթները CMW-ում նկատել է պրոդյուսեր Սեյմուր Սթայնը։ Խումբը նրան հրավիրել է իր հաջորդ համերգին, որը կայանալու էր Բրուքլինում։ Շոուն հետաձգվել է երկու ժամով․ 71-ամյա Սթայնը քնել էր, և միայն արթնացել է համերգի սկզբին[9]։ Խումբը պայմանագիր է կնքել Սթայնի հետ «Sire Records» ալբոմի թողարկման համար։ Սթայնը ներկա է գտնվել Կորեայի համերգին, որը կայացել է Սեուլի միջազգային երաժշտական տոնավաճառում[10]։ Ալբոմը, որի պրոդյուսերն էր Ջուլիան Ռեյմոնդը, լինելու է իրենց առաջին անգլերեն ալբոմը[11]։
Նույն թվականին No Brain-ը դարձել է Վլադիվոստոկում կայացած V-ROX փառոտոնի աստղը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.