From Wikipedia, the free encyclopedia
Origins Spectral Interpretation Resource Identification Security Regolith Explorer (OSIRIS-REx), ամերիկյան աստերոիդների ուսումնասիրման կայան, որը նախատեսված է (101955) Բեննու աստերոիդի գրունտի ուսումնասիրությունների համար։ Այս առաքելությունը ընտրվել է մրցութային հիմունքներով` ՆԱՍԱ New Frontiers ծրագրի («Նոր սահմաններ») շրջանակներում։ Կայանի մեկնարկը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[4][5][6]։ Աստերոիդի նվաճումն ու գրունտի ուսումնասիրությունը տեղի կունենա 2019 թվականին, իսկ երկիր կվերադառնա 2023 թվականին։ Առաքելության արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար[7], չհաշված փոխադրամիջոցի արժեքը, որը կարժենա մոտ 200 մլն դոլար[8]։ OSIRIS-REx անվանումը կապված է նաև հին եգիպտական աստված Օսիրինի (և վերածննդի խորհրդանիշ Բեննի) անվան հետ[9]։
COSPAR ID | 2016-055A |
---|---|
NSSDCA ID | 2016-055A |
SCN | 41757 |
Գործարկման ամսաթիվ | սեպտեմբերի 8, 2016[1][2] |
Գործարկման վայր | Cape Canaveral Space Launch Complex 41?[1] |
Գործարկման հրթիռ | Atlas V 411?[1] |
Զանգված | 2110 կիլոգրամ[3] և 880 կիլոգրամ[3] |
Կայք | asteroidmission.org(անգլ.) |
Այս բլոկը(OSIRIS-REx Camera Suite, OCAMS) կազմված է երեք տեսախցիկներից[10][11]`
OSIRIS-REx Laser Altimeter (OLA), լազերային հեռաչափ[12], որի օգնությամբ OSIRIS-REx գործիքը կառուցում է աստերոիդի մակերեսի տոպոգրաֆիկ պլան, պատկերում է այն տիրույթների մակերեսները, որոնցից անհրաժեշտ կլինի վերցնել նմուշներ։
OSIRIS-REx Visible and IR Spectrometer (OVIRS), սպեկտրոմետր, որը կարող է կիրառվել աստերոիդի մակերևույթի օրգանական և անօրգանական նյութերի տեղակայման քարտեզագրությանհամար[13]։
OSIRIS-REx Thermal Emission Spectrometer (OTES), սպեկտոմետր, որը կարող է աշխատել հեռավորության վրա գտնվող ինֆրակարմիր սպեկտորի տիրույթում (4-50 մկմ)։ Այս սարքի հիմնական խնդիրն է` կառուցել ջերմաստիճանային քարտեզ։ Թույլատրում է ստեղծել նաև աստերոիդի նմուշառման հատվածում հանքանյութերի տեղանքի մանրամասն քարտեզ[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.