From Wikipedia, the free encyclopedia
Patreon, վեբ կայք, որում հեղինակները տեղադրում են իրենց ստեղծագործական աշխատանքները (տեսանյութեր, լուսանկարներ, երգեր), որոնք կարող են տարածվել վճարովի բաժանորդագրությամբ[2]։
Patreon | |
---|---|
patreon.com(անգլ.)(գերմ.)(ֆր.)(իտալ.)(իսպ.)(պորտ.)(նիդեր.)(լեհ.)(նորվ.)(շվեդ.)(դան.)(ռուս.)(ուկր.)(չին.)(կոր.)(ճապոներեն) | |
Տեսակ | reward-based crowdfunding platform?, կայք, բիզնես ձեռնարկություն և առցանց համայնք |
Երկիր | ԱՄՆ |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Jack Conte? և Sam Yam? |
Բացված | մայիս 2013 |
Patreon Վիքիպահեստում |
Կայքը հայտնի է YouTube-վիդեոբլոգերների, կոմիքսների հեղինակների, գրողների, փոթքասթերների, երաժիշտների և այլ ստեղծագործական ոլորտում աշխատող օգտատերերի շրջանում[3]։ Patreon-ը թույլ է տալիս նրանց ստանալ ֆինանսավորում անմիջապես երկրպագուներից իրենց ամեն հրապարակման համար[4]։ Ընկերությունը հիմնվել է երաժիշտ Ջեք Կոնտենի և մշակվել Սէմ Յամի կողմից 2013 թվականին[5]։ Ընկերությունը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում[6]։
Հիմնադրվել է 2013 թվականի մայիսին երաժիշտ Ջեք Կոնտեի կողմից[5], ով տարբերակներ էր փնտրում գումար վաստակելու շնորհիվ իր հայտնի YouTube տեսահոլովակների[7]։ Սէմ Յամի հետ միասին նա մշակեց պլատֆորմ, որը թույլ էր տալիս իր երկրպագուներին փոխանցել որոշակի գումար իր ամեն հրապարակման համար։ 2013 թվականի օգոստոսին ընկերությունը ստացավ 2,1 միլլիոն դոլար ֆինասավորում վենչուրային ներդողներից[8][9]։ 2014 թվականի հունիսին ընկերությունը ստացավ ևս 15 միլիոն դոլար Index Ventures-ի կողմից[10][11]։ 2016 թվականի հունվարին Ջոշուա Կուշները ընկերության համար տրամադրեց ևս 30 միլլիոն դոլար, որը արդյունքում Patreon-ի կապիտալը դարձավ 47,1 միլլիոն դոլար[12]։
Կայքի մեկնարկից 18 ամիս անց կայքում գրանցված երկրպագուների թիվը հասնում էր 125 000-ի[13]։ 2014 թվականի վերջին կայքը հայտարարեց, որը կայքում գրանցված երկրպագուները հեղինակներին ուղարկում են ավելի քան մեկ միլլիոն դոլար[14]։
2015 թվականի հոկտեմբերին կայքը դարձավ մասշտաբային կիբերհարձակումների զոհ, որի արդյունքում գողացվեց ավելի քան 15 Գբ գաղտնաբառեր, վճարային տվյալներ և ներքին կոդ։ Գողացված տվյալները պարունակում էին ավելի քան 2,3 միլլիոն էլեկտրոնային փոստի հասցեներ և անձնական նամակներ[15][16]։ Հարձակումից հետո օգտատերերին ուղարկվեց նամակ, որը պահանջում էր ուղարկել գումար Բիթքոյին հասցեին, որպեսզի պահպանեն իրենց տվյալները[17][18][19]։
2016 թվականին Patreon ծանուցեց իր օգտատերերին փոփոխությունների մասին, նշելով, որ փոխանցումներ այլևս կատարվելու են միայն PayPal-ի միջոցով[20][21]։
2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ կյանքի թողարկման պահից հեղինակներին ուղարկվել է ավելի քան 100 միլլիոն դոլար[22]։ Նույն թվականի մայիսին հայտարարվեց, որը ծառայությունից օգտվում են ավելի քան 50 հազար հեղինակ և 1 միլլոն երկրպագուներ[23]։
2018 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ ընկերությունը ձեռք է բերել Memberful ընկերությունը[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.