PayPal
From Wikipedia, the free encyclopedia
PayPal, խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարման համակարգ։ Թույլ է տալիս հաճախորդներին վճարել հաշիվները և գնումները, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ։ 2002 թվականի հոկտեմբերից համարվում է eBay ընկերության ստորաբաժանում։ 2015 թվականի հուլիսի 20-ից PayPal-ի և eBay-ի բաժնետոմսերը վաճառվում են շուկայում առանձին։ 2015 թվականին առանձնացված PayPal ընկերության արժեքը ֆոնդային շուկայում գնահատվել է ավելի բարձր, քան նրա մայր ընկերության արժեքը[3]։
PayPal | |
---|---|
paypal.com | |
Տեսակ | Անհպում վճարումներ, financial product?, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, կայք, հանրային ընկերություն և ծրագիր |
Երկիր | ԱՄՆ[1] |
Շտաբ կայան | Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Սեփականատեր | Իբէյ[2] |
Մայրական ընկերություն | Իբէյ |
Հեղինակ | Ken Howery?, Մաքս Լևչին[2], Luke Nosek?, Փիթեր Թիլ[2], Yu Pan? և Իլոն Մասկ |
Բացված | 1998 թվական |
PayPal Վիքիպահեստում |
2017 թվականի դրությամբ PayPal-ը աշխատում է աշխարհի 202 երկրներում (թեև ոչ բոլորին է տրամադրվում ծառայությունների ամբողջական շարք), ունի ավելի քան 200 մլն գրանցված օգտատեր և աշխատում է 25 ազգային արժույթներով։
Գնումների վճարման դեպքում PayPal-ի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն երաշխավորում է ինչպես գնորդի, այնպես էլ վաճառողի անվտանգությունը։