Pokémon Go
From Wikipedia, the free encyclopedia
Pokémon Go, խաղալու համար ազատ, տեղակայման վրա հիմնված, բազմաթիվ օգտատերեր ունեցող, իրապատում խաղ Pokémon շարքից։ Ստեղծվել է Niantic ընկերության կողմից և սկզբում նախագծվել է ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համար 2016 թվականի հուլիսի 6-ին[7]։ Այն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Թողարկումից ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մեծ հայտնիություն է ձեռք բերել և մեծացրել Pokémon ապրանքանիշի սեփականատեր հանդիսացող Nintendo ընկերության արժեքը մինչև 8 միլիարդ դոլարի[8]։
Pokémon Go-ի յուրահատկությունը վիրտուալ կերպարների վերադրումն է իրական աշխարհի վրա։ Խաղը խրախուսում է ճանապարհորդել փողոցներում պոկեմոններ որսալու նպատակով, տնից դուրս գալ և շփվել այլ խաղացողների հետ։ Դրանով հաղթահարվում են երիտասարդության խնդիրները` նստակյաց կյանքը և իրական կյանքում հասարակությունից և շփումներից խուսափելը։ Հիմնվելով free-to-play մոդելի վրա` խաղը խրախուսում է օգնող, սակայն ոչ պարտադիր ներխաղային գնումները։ Խաղում գոյություն ունեն առաջին սերնդի բոլոր պոկեմոնները, որոնց շարքում առաջնային են Բուլբազավրը, Չարմանդերը և Սքուիրթլը։