From Wikipedia, the free encyclopedia
Rafael Advanced Defense Systems (եբր․՝ רפאל - מערכות לחימה מתקדמות בע"מ), իսրայելական պաշտպանական սպառազինություն արտադրող ընկերություն, մտնում է Իսրայելի սպառազինության արտահանող ընկերությունների քառյակի մեջ։ Ստեղծվել է 1948 թվականին որպես Իսրայելի գիտահետազոտական պաշտպանական լաբորատորիա, որը Իսրայելի պաշտպանության նախարարության ներքո մշակում էր զենքեր և ռազմական տեխնոլոգիաներ։ Ի սկզբանե կոչվել է HEMED: Հետագայում, 1952 թվականին ընկերությունը ստացել է EMET անվանումը։ 1958 թվականին վերանվանվել է և դարձել RAFAEL: 2002 թ․ դարձել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)։
Rafael Advanced Defense Systems | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1948[1] |
Վայր | Կիրյատ Բյալիկ, Իսրայել և Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Տնօրեն | Yoav Har-Even?[2] |
Արդյունաբերություն | ռազմական արտադրություն |
Հասույթ | ▲3,08 մլրդ $ (2021)[2] |
Աշխատողների թիվ | 8000 մարդ (2022)[3] |
Կայք | rafael.co.il(եբրայերեն)(անգլ.) |
Rafael Advanced Defense Systems Վիքիպահեստում |
Rafael-ը մշակում և արտադրում է զենք, ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաներ Իսրայելի պաշտպանության բանակի համար և արտահանում դրանք։
Rafael-ը ստեղծվել է 1948 թ․ որպես գիտական կորպուս (եբր․՝ חיל המדע) (HEMED - (եբր․՝ חמד) Շլոմո Գուռի ղեկավարությամբ։ 1952 թ․ վերանվանվել է Գիտակամշակման վարչություն (եբր․՝ אגף הפיתוח והתיכנון)։ 1952 թ․ Դավիդ բեն Գուրիոնը որոշեց կիսել վարչությունը երկու գործակալության։ Գիտահետազոտական մասը հանձնարարվեց HEMED-ին, իսկ զենքերի մշակումը՝ նորաստեղծ EMET գործակալությանը[4]։
1954 թ․ բեն Գուրիոնը որոշեց վերանվանել EMET-ը RAFAEL[5]: 1958 թ․ այն վերակազմավորվեց որպես Rafael[6]։
Ամոս Հորևը, երկար տարիներ կազմակերպության խորհրդատվական կոմիտեի նախագահ աշխատելուց հետո, 1995 թ․ Յիտժակ Ռաբինի կողմից ստացավ կազմակերպության խորհուրդը նախագահելու առաջարկ[7]։ Horev served as chairman until January 2001.[7]
1990-ականների սկզբերին Rafael-ը աշխատում էր վնասով (որն իր գագաթնակետին հասավ 1995 թ․, երբ վնասը 460 միլիոն դոլլար շրջանառությունից կազմեց 120 միլիոն դոլլար)։ Ուստի որոշվեց վերակազմավորել կազմակերպությունը և գործարկել այն որպես ընկերություն։ Սկզբնական փուլում նոր ընկերությունը ուներ 3 առանձին բաժին, որոնցից յուրաքանչյուրն աշխատում էր որպես շահույթի կենտրոն և առանձին հաշվեկշիռ էր ներկայացնում նոր ձևավորված կառավարման խորհրդին[8]։
Վերակազմակերպումն ավարտվեց 2002 թ․, երբ Rafael-ը դարձավ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (չնայած որ դեռ մնում է պետական կորպորացիա)՝ պահպանելով իր տեխնոլոգիական ներուժը գիտահետազոտական ծրագրերում իր ներդրումի 10%-ի շրջանառության միջոցով։ Առաջին տարիներին ընկերությունը 830 միլիոն դոլար վաճառքից ուներ 37 միլիոն դոլլար եկամուտ[9]։ 2016 թ․ Rafael-ը հայտարարագրել էր 473 միլիոն իսրայելական շեկելի (մոտ 130 միլիոն դոլլար) չափով տարեկան զուտ եկամուտ, որը 3%-ով շատ էր 2015 թ․ 459 միլիոն իսրայելական շեկելի հետ համեմատ։ 2016 թ․ նոր պատվերները կազմեցին 10,7 միլիարդ, իսկ վաճառքը՝ 8,32 միլիարդ շեկել՝ 6% ավել, քան 2015 թ․։ 2016 թ․ վերջի դրությամբ՝ ընկերության սպասվող պատվերների գումարային չափը կազմել է 21․72 միլիարդ շեկել, ինչը 12%-ով գերազանցել է 2015 թ․ արդյունքներին[10]։
2007 թ․ հոկտեմբերի 14-ին ընկերությունը վերանվանվեց Rafael Advanced Defense Systems ՍՊԸ։
1993 թ․ ստեղծվեց Rafael մշակման կորպորացիան (Rafael Development Corporation), որը տեխնոլոգիաների փոխանցման ընկերություն է։ Այն Elron Electronic Industries-ի հետ հիմնվել է որպես համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է եկամտի աղբյուր դարձնել պաշտպանական տեխնոլոգիահեն կիրառությունները բժշկական սարքավորումների, հեռահաղորդակցության և կիսահաղորդիչների արդյունաբերությունների համար[17]։ Ընկերությունը հաջողությամբ ստեղծել և զարգացրել է մի քանի ընկերություններ, ներառյալ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.