Stack Overflow
From Wikipedia, the free encyclopedia
Stack Overflow, հարց և պատասխանի հայտնի համակարգ ծրագրավորման ոլորտում։ Ստեղծվել է Ջոել Սպոլսկիի և Ջեֆֆ Էտվուդոի կողմից 2008 թվականին։ Stack Echange Network-ի մասն է կազմում։ Ինչպես մյուս նմանատիիպ կայքերը, այստեղ նույնպես կա հնարավորություն գնահատելու հարց կամ պատասխանը, որ հնարավորություն է տալիս բարձրացնել կամ իջեցնել գրանցված օգտատիրոջ հեղինակությունը։ Պրոյեկտը ստեղծված АSP.NЕТ 4 և ASP.NET MVC-ի միջոցով[3][4]։
Stack Overflow | |
---|---|
stackoverflow.com(անգլ.) | |
Տեսակ | Stack Exchange forum site? |
Սեփականատեր | Prosus?[1] |
Հեղինակ | Ջոել Սպոլսկի |
Բացված | սեպտեմբերի 15, 2008[2] |
Stack Overflow Վիքիպահեստում |
2014 թվականի հուլիսի տվյալներով բազայում պահպանվում է ավելի քան 7,7 մլն հարց[5]։ Stack Overflow-ում 7 ամենաքննարկված թեմաներին են՝ JAVA, C#, JavaScript, PHP, Android, jQuery, Python և HTML[6]:
2017 թվականի մայիսին Alexa Internet-ը հայտնեց, որ կայքը զբաղեցնում է 53-րդ տեղը ամենաշատ այցելված կայքերի ցանկում, 2010 թվականին մշտական այցելուների քանակը հաշվում էր 18 մլն մարդ։ 2010 թվականի մայիսին կայքի հեղինակները հայտնեցին, որ կայքի վենչուրային կապիտալը կազմում է 6 մլն դոլար[7]։
2016 թվականին հրապարակեց գիտական հետազոտության արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ Android ծրագրավորողները, ովքեր օգտվում են Stack Overflow-ից, ստեղծում են ավելի ֆունկցիոնալ կոդ, քան նրանք ովքեր օգտագործում են պաշտոնական փաստաթղթեր[8].։