կինոնկար From Wikipedia, the free encyclopedia
Terra Emota (լատ. Ցնցված, Հուզված Հող, Երկիր), կարճամետրաժ ֆիլմ-պոեմ, (10 րոպե), գունավոր, արտադրված 1999 թ. Ֆրանսիական Նահորա Ֆիլմ (ֆր. Nahora Films) և Le G.R.E.C. կազմակերպությունների կողմից։ Lux Aeterna ֆիլմի հետ կազմում են դիպտիխ։
Ժանր | վավերագրական ֆիլմ |
---|---|
Թվական | 1999 |
Ֆիլմն ամբողջովին հիմնված է Լևոն Մինասյանի (Levon Minasian) 1998 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 10-ամյա տարելիցի օրը Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում նկարահանած կինոնյութի վրա։ Ինչպես դիպտիխի առաջին Lux Aeterna ֆիլմը, Terra Emota-ն ևս նկարահանվել է Super-8 ֆորմատի կինոժապավենի վրա և կինոդահլիճներում ցուցադրվելու համար "ուռչեցվել" է 35 մմ պրոֆեսիոնալ ժապավենի վրա։ Ֆիլմի արտադրությունն իրականցրել է Լևոն Մինասյանին պատկանող Նահորա Ֆիլմ կինոընկերությունը, ֆրանսիական պետական Լe Groupe de Recherches et d’Essais Cinematographiques (Le G.R.E.C.)[1] կազմակերպության մասնակցությամբ։
Ֆիլմի երաժշտության հեղինակն է Գզավիե Դըլիլը (Xavier Delisle)։
Ֆիլմը մասնակցել է ավելի քան 50 միջազգային կինոփառատոնների, այդ թվում.
Incurt (Իսպանիա), AFFMA (ԱՄՆ), ArtMessage - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա), Cote Court (Ֆրանսիա), Avanca (Պորտւգալիա), BBC British Short Film Festival (Մեծ Բրիտանիա), Festival du Nouveaux Cinema (Կանադա), Cinema Tout ecran - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Շվեյցարիա), DocumentART (Գերմանիա), Festival du Film d'Environnement (Ֆրանսիա), Festival du Film d'Exploration (Ֆրանսիա), Meridiens (Ֆրանսիա), Traces de Vies (Ֆրանսիա), Une certaine idee du Cinema (Ֆրանսիա), Festival du VGIK - Լավագույն մոնտաժի մրցանակ (Ռուսաստան), Festival des films Europeens (Թուրքիա), Festival de Drama (Հունաստան), Dakino (Ռումինիա), Courts Metrages Francais (Բրազիլիա), Travelling (Ֆրանսիա), FIPA (Ֆրանսիա), Clermont-Ferrand (Ֆրանսիա), Berlinale Panorama (Գերմանիա), Larissa (Հունաստան), Dublin (Իռլանդիա), Dresde (Գերմանիա), Doxa Vancouver (Կանադա), Naples (Իտալիա), Merano TV (Իտալիա), Palerme (Իտալիա), Eisenstein - Wilhelshaven (Գերմանիա), French Film Series New York - Los Angeles (ԱՄՆ), Die (Ֆրանսիա), Ecrans Documentaires (Ֆրանսիա), Bilbao (Իսպանիա), Nancy - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա), Tebessa (Ալժիր), և այլն...
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.