TypeScript
From Wikipedia, the free encyclopedia
TypeScript, ծրագրավորման լեզու, որը 2012 թվականին ներկայացրել է Մայքրոսոֆթ ընկերությունը որպես ցանցի կիրառական ծրագրերի մշակման միջավայր՝ ընդլայնված JavaScript-ի հնարավորություններով։
Տեսակ | ծրագրավորման լեզու, scripting language?, իմպերատիվ ծրագրավորման լեզու, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու, միջոցառմամբ կողմնորոշվող ծրագրավորման լեզու, strict programming language?, բարձր մակարդակի ծրագրավորման լեզու և ազատ և բաց ծրագրային ապահովում |
---|---|
Առաջացել է | հոկտեմբերի 1, 2012 |
Ստեղծող | Մայքրոսոֆթ |
Նախագծող | Մայքրոսոֆթ |
Ընդլայնումներ | .ts և .tsx |
Ներշնչվել է | ՋավաՍկրիպտ, C Sharp, Ջավա և CoffeeScript |
Արտոնագիր | Apache License 2.0[1] |
Կայք | typescriptlang.org(անգլ.) |
Ելակոդ | github.com/Microsoft/TypeScript |
TypeScript Վիքիպահեստում |
TypeScript լեզվի ստեղծողը համարվում է Անդերս Հեյլսբերգը (անգլ.՝ Anders Hejlsberg), որը նախկինում ստեղծել է նաև Turbo Pascal, Delphi և C# լեզուները։
Լեզվի առանձնահատկությունը համարվում է Open Web Foundation Specification Agreement (OWFa 1.0) համաձայնագրի շրջանակներով բաց և հրապարակային թողարկումը։
TypeScript-ը համարվում է JavaScript-ի հետ համատեղելի։ Գործնականում, TypeScript ծրագրի կոմպիլացիայից հետո այն կարելի է գործարկել ցանկացած ցանցային դիտարկչում կամ օգտագործել համատեղ ցանցային Node.js հարթակում։
TypeScript-ը JavaScript-ից տարբերվում է բացահայտ[en] տիպավորման հնարավորությամբ, լիարժեք դասերի կիրառման աջակցությամբ (ինչպես այլ դասական օբյեկտ-կողմոնորոշված լեզուներում), ինչպես նաև մոդուլների միացման հնարավորությամբ, որը կոչված է աշխատանքի արագության բարձրացմանը, ընթերնելիության դյուրացմանը, կոդի կրկնվելու հնարավորությանը, մշակման և կոմպիլացման ընթացքում սխալների որոնմանը և ծրագրի աշխատանքի արագացմանը։
Թողարկման ժամանակ ներկայացվեց Vim և Emacs խմբագրիչների համար TypeScript-ի ընդլայնված շարահյուսության ֆայլեր, ինչպես նաև հավելված Microsoft Visual Studio-ի համար։
Լեզվի թողարկման հետ միաժամանակ մշակողները պատրաստել էին ստատիկ տեսակի ֆայլեր որոշ հայտնի գրադարանների, այդ թվում jQuery-ի համար։