Wattpad, օնլայն համայնք գրողների և ընթերցողների համար, որում օգտատերերը կարող են տեղադրել հոդվածներ, պատմություններ, ֆանֆիկներ, բանաստեղծություննր և վեպեր օնլայն ռեժիմով կամ Wattpad հավելավածի միջոցով։ Գրանցված օգտատերերը մուտք ունեն ավելի քան 10 միլիոն գրքերի, ինչպես նաև հնարավորություն հրատարակել սեփական աշխատանքները և շփվել այլ գրողների և ընթերցողների հետ։
Wattpad | |
---|---|
wattpad.com | |
Տեսակ | դոթքոմ ընկերություն, կայք, առցանց համայնք և fiction repository? |
Երկիր | Կանադա[1] |
Շտաբ կայան | Տորոնտո, Կանադա |
Բացված | նոյեմբեր 2006 |
Wattpad Վիքիպահեստում |
Համացանցային գրադարանի մշտական արխիվից բացի, պարբերաբար ավելացվում են նոր ստեղծագործություններ, մի քանիսը մատչելի են կարդալու համար իրենց գրման չափով։ Wattpad-ը համարվում է ամենօգտագործվողը հետևյալ երկրներում. ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Թուրքիա և Ադրբեջան[2]։
Պատմություն
Wattpad-ը ստեղծվել է 2006 թվականին Ալեն Լաուի և Իվան Յուենի համագործակցության արդյունքում[3]։ 2007 թվականի փետրվարին Wattpad-ը հայտարարել է «Гутенберг» ծրագրից ավելացված 17 000 գրքերի մասին՝ դարձնելով դրանք հասանելի բջջային հեռախոսների օգտատերերին[4]։ 2009 թվականի հունիսի, մամլո հաղորդագրության ժամանակ Wattpad բջջային հավելվածը ներբեռնվել է ավելի քան 5 միլիոն անգամ[5]։ 2009 թվականի մարտին թողարկվել է տարբերակ iPhone-ի համար։ Այն ուղեկցվել է BlackBerry App World-ում թողարկումով՝ 2009 թվականի ապրիլին, 2009 թվականի հունիսին Google Android-ում և Apple Ipad-ում 2010 թվականի ապրիլին։
Օգտագործում
2014 թվականի ապրիլի տվյալներով.
- Տրաֆիկի կամ օգտագործման 85 տոկոսը գալիս է բջջային սարքավորումներից,
- Կայքն ունի 40 միլիոն եզակի այցելուներ մեկ ամսում[6],
- Ավելի քան 1000 ավելացված պատմություններ մեկ օրում[7],
- Մարդիկ մեկ ամսում 11 միլիոն րոպե անցկացնում են Wattpad-ում
- Wattpad-ը հասանելի է ավելի քան 50 լեզուներով։
Նոր հեղինակներ
Պատմությունները, որոնք ստացել են առավելագույն ձայների քանակ, հայտնվում են «Հայտնիների» բաժնում։ Այս ցուցակը թարմացվում է ամեն օր, մյուս օգտատերերի դիտումների և ձայների շնորհիվ։
Wattpad-ը նաև ունի «Խորհուրդ է տրվում» բաժինը, այն պատմությունների ցանկ է, որոնք հաստատված են Wattpad-ի անձնակազմի և հրատարակչության կողմից։ Այդ պատմություններից շատերը գրված են պրոֆեսիոնալ գրողների կամ ինքնաթողարկմամբ հետաքրքրված գրողների կողմից։
Есть многие авторы, которые появились недавно, но получили популярность.
Մրցույթներ
Wattpad-ը տարվա ընթացքում անցկացնում է մի քանի փոքր մրցույթներ և մեկ գլխավոր։ Ամենամյա գլխավոր մրցույթը կոչվում է "Wattys" և անցկացվում է 2010 թվականից։ Մրցույթը բաց է բոլորի համար, ովքեր ունեն անձնական էջեր Wattpad-ում։ Ամենամսյա փոքր մրցույթների համար, ռուսերենով, պետք է մտնել AmbassadorsRU անձնական էջը։
2012 թվականի ամռանը, Wattpad-ը համագործակցել է Մարգարետ Էտվուդի՝ կանադացի բանաստեղծ/ գրող/ գրականագետի հետ, և անցկացրել են "Attys-ը": "Attys-ը" առաջին խոշոր բանաստեղծական մրցույթն էր, որը հնարավորություն էր տալիս Wattpad-ի բանաստեղծներին մրցել միմյանց հետ երկու կատեգորիաներից մեկում, կա՛մ որպես «էնտուզիաստ», կա՛մ որպես «մրցակից»։
Դեսպաններ
Wattpad դեսպանները (Ambassadors), օգտատեր կամավորականների խումբ է, որոնք Wattpad-ի աջակցությամբ աշխատում են համայնքի զարգացման համար։ Նրանք գործարկում են սոցիալական նախաձեռնություններ, օգնում են պատասխանել Wattpad-ի ընդհանուր հարցերին, ինչպես նաև օգտատերերին տեղյակ են պահում այն մասին, թե ինչ է կատարվում համայնքում։
Ambassadors-ի համանմանմամբ, 2015 թվականի ձմռանը հիմնադրվել է խումբ AmbassadorRU՝ ինքնատիպ բանավեճերի, տեղեկատվական և հասարակական տարածք նրանց համար, ովքեր ապրում են տարբեր երկրներում, բայց Wattpad-ում կարդում կամ գրում են ռուսերենով։
ՎԿ
Wattpad-ը Վ կանտակտում (Wattpad), այն Wattpad-ի միակ պաշտոնական էջն է տվյալ սոցիալական ցանցում, որը գոյություն ունի Wattpad HQ և Wattpad դեսպանների աջակցությամբ։ Այդ էջում կարող եք իմանալ Wattpad-ի վերջին նորությունները, կիսվել սեփական գրքով, գտնել, թե ինչ կարդալ ազատ ժամանակ, ինչպես նաև ոգեշնչվել։
Ինստագրամ
Wattpad-ը ունի երկու պաշտոնական էջեր ինստագրամում, նրանցից մեկն անգլերեն Wattpad, և մյուսը ռուսերեն Wattpad_Russian: Wattpad-ի դեսպանները զբաղվում են Wattpad-ի ռուսերեն բոլոր պաշտոնական էջերի զարգացմամբ։
Ընկերության մասին
Wattpad-ը գրանցված է որպես WP Technology, Inc., համարվում է կանադական ընկերություն՝ Տորոնտո քաղաքում։ Ներկա պահին նրանց շտաբը/գրասենյակը գտնվում է պատմական Վելինգթոն փողոցի վրա, քաղաք Տորոնտո։ Wattpad-ի թիմն անընդհատ մեծանում է, և 2015 թվականին կազմել է 100 մարդուց ավել մարդ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.