տերմին, որը օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 2000-ից մինչև 2024—2025 թվականներում ընկած ժամանակահատվածում From Wikipedia, the free encyclopedia
Generation Z (նաև հայտնի է, որպես «Homelanders», «Homeland Generation» կամ «New Silent Generation»[1]), տերմին, որն օգտագործվում է այն մարդկանց համար,ծնվել է Մոտավորապես 1990-ականների կեսերից մինչև 2010-ականների սկիզբը (1995-1997 թվականների ծննդյան ամսաթվերի ստորին սահմանները, 2010-2012 թվականների վերին սահմանները և նույնիսկ ավելի ուշ)[2][3][4][5][6][7][8][9]։ Համապատասխանում է սերունդների թեորեմին, որը ստեղծվել է Ուիլյամ Շտրաուսի և Նեիլ Հոուվի կողմից։
Z սերնդի ներկայացուցիչները ակտիվորեն օգտագործում են պլանշետներ, iPad, VR- և 3D իրականություն[10]։ «Z սերունդ» տերմինը համապատասխանում է «թվային մարդ» հասկացությունը[11]։ Z սերունդը հետաքրքրվում է գիտությունով և տեխնոլոգիաներով (օրինակ, ենթադրվում է, որ այդ սերնդի ներկայացուցիչները կզբաղվեն ինժեներա-տեխնիկական հարցերով, բիոբժշկությամբ, ռոբոտատեխնիկայով), ինչպես նաև արվեստով[12]։ Նաև ենթադրվում է, որ սերունդը կլինի խնայող[13] և կունենան առողջ ապրելակերպ[14]։
Սովորաբար Z սերնդի ներկայացուցիչները X սերնդի երեխաներն են։ Ինչը X սերնդի ներկայացուցիչները անվանում էին «նոր տեխնոլոգիաներ» կամ «ապագայի տեխնոլոգիաներ», ապա դրանք Z սերնդի համար արդեն սովորական տեխնոլոգիաներ են։ Այս սերունդը անվանում են նաև թվային սերունդ։ Z սերնդի ներկայացուցիչների ծնողներին նաև անվանում են թվային ներգաղթայլներ, քանի որ նրանց ժամանակ այդպիսի տեխնոլոգիաներ չկային[15]։ Հիմա համացանցը չի սահմանափակվում տան համակարգիչով և այն կարող է հասանելի լինել ցանկացած վայրում, ի շնորհիվ բջջային հեռախոսների, սմարթֆոնների կամ գրապանային սարքավորումների, որոնցից է PSP-ը։ Նաև Z մարդիկ, առաջինն են, որ ծնվել են գլոբալացման և պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում։ Նաև նշվում է, որ Z սերնդի երեխաների շատ ծնողներ աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օր կամ աշխատում են ազատ գրաֆիկով, ավելի շատ ուշադրություն դարձնելով երեխաների դաստիարակության վրա[16]։ Ընկերությունում ավելի շատ ուշադրություն է դարձվում անվտանգությանը։
Հաջորդ սերունդը ալֆան է, որը սկսվում է մոտավորապես 2013 թվականից ու շարունակվում մինչեւ 2025 թվականը։ Տեսակետ կա, որ այն նման կլինի բեյբի-բումերի սերնդին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.