IPad
Apple-ի կողմից մշակված պլանշետային համակարգիչների շարք From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
iPad (МФА: [ˈaɪˌpæd][1], անգլ.՝ pad - նոթատետր, կայունացված գործնական տառադարձությունը՝ «Այփեդ»), ինտերնետ-պլանշետ՝ թողարկվող Apple կորպորացիայի կողմից։ Պլանշետի առաջին տարբերակը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում 2010 թվականի հունվարի 27-ին կայացած շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսի կողմից։ Վաճառքի մեկնարկը տրվել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում 2010 թվականի ապրիլի 3-ին[2]։ Ռուսաստանում սարքի պաշտոնական վաճառքն սկսվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ից[3]։
Apple iPad-ը համարվում է ինտերնետ-պլանշետների դասական օրինակ և սկզբունքորեն տարբերվում է անհատական համակարգիչներից։ Շատ վերլուծաբաններ ինտերնետ-պլանշետներն վերաբերում են որպես Հետհամակարգչային դարի սարք, որոնք հեշտ և հասկանալի են սովորական անհատական համակարգիչներից և ժամանակի ընթացքում կարող են դուրս թողնել վերջիններիս տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայից[4][5]։
Apple iPad 2 ինտերնետ-պլանշետի շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսն ասաց. «… Տեխնոլոգիաներն անբաժանելի են հումանիտար գիտություններից և այս պնդումը արդարացի է հետհամակարգչային դարի սարքերի համար։ Հակառակորդները փորձում են համապատասխան հավասարակշռություն պահել անհատական համակարգիչների նոր մոդելներում։ Սա այն ուղին չէ, որն ընտրում է Apple-ը. իրականում ապագան հետհամակարգչային սարքերինն է, որոնք ավելի պարզ են և հասկանալի սովորական PC-ներից»[6].
Remove ads
Զարգացման պատմություն
- 2011 թվականի մարտի 2-ին հանրությանը ներկայացվեց երկրորդ սերնդի մոդելը՝ iPad 2-ը՝ բարելավված հատկություններով։
- 2012 թվականի մարտի 7-ին հանրությանը ներկայացվեց երրորդ սերնդի մոդելը՝ «The New iPad» անունով (Ռետինա էկրանով)։ Նոր մոդելն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 2012 թվականի մարտի 16-ից, իսկ մարտի 23-ին սկսեց վաճառվել ևս 10 երկրներում։
- 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Apple ընկերությունը ներկայացրեց Apple iPad 4-ը և Apple iPad mini-ն։
- 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացվեցին iPad Air-ը և iPad mini with Retina Display-ը՝ սարքավորված 64-բիթային Apple A7 պրոցեսորով։
- 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվեցին iPad Air 2-ը և iPad mini 3-ը՝ սարքավորված Touch ID սենսորային մատնահետքով և հիշողության մաքսիմալ ծավալով՝ 128 Գբ։ Նաև iPad Air 2-ը առաջին անգամ ստացավ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և եռմիջուկային Apple A8X պրոցեսոր։
- 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվեցին բոլորովին նոր iPad Pro-ն՝ 12,9 դյուիմանոց էկրանով, և iPad mini 4-ը։ iPad Pro-ն առաջին անգամ ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
- 2016 թվականի մարտի 21-ին ներկայացվեց iPad Pro-ն՝ 9,7 դյուիմանոց էկրանով։ iPad Pro-ն նաև ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
Remove ads
Մատակարարման արժեք և սկիզբ
iPad-ի մոդելների արժեքը ԱՄՆ-ում[7].
ԱՄՆ-ում Wi-Fi-ով iPad պլանշետի վաճառքն սկսվել է 2010 թվականի ապրիլի 3-ին[8]։ Wi-Fi-ով iPad-ների վաճառքը և 3G-ն մեկնարկեցին ավելի ուշ. մոդելները վաճառասեղաններին հայտնվեցին 2010 թվականի ապրիլի 30-ին (ԱՄՆ-ում)։
iPad-ի միջազգային վաճառքն սկսել է (Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում) 2010 թվականի մայիսի 28-ից[9]։ Ընկերությունը նաև հայտարարեց, որ նախագծում է հուլիսին պլանշետային համակարգչի վաճառքներ սկսել Ավստրիայում, Բելգիայում, Հոնգկոնգում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում։
iPad-ի մոդելների արժեքը միջազգային վաճառքի համար[9].
Remove ads
Յուրահատկություններ
iPad Wi-Fi+3G մոդելներում առկա է GPS-ընդունիչ մոդուլ, որը կարող է աշխատել ինչպես ինքնավար, այնպես էլ A-GPS ռեժիմում[10]։ Բացի այդ, սովորական SIM-քարտի փոխարեն օգտագործվում է Micro-SIM ձևաչափի քարտ։
Հատուկ iPad-ի համար iTunes Store-ում բաց է նոր բաժին, որը թույլատրելի է համակարգային App Store հավելվածով։
Տես նաև
- Պլանշետային անձնական համակարգիչ
- Էլեկտրոնային գիրք (սարք)
- Սենսորային էկրան
- Մուլտիթաչ
- HP Slate 500
- iPhone
- iPad 2, iPad 3, iPad 4
- iPad Pro
- iPad mini
- Jailbreak
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
