ԱՄՆ նախագահական ընտրություններ 2016
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
2016 թվականի նախագահական ընտրություններ ԱՄՆ-ում, ԱՄՆ նախագահի 58-րդ ընտրություններ, որ կայացել են 2016 թվականի նոյեմբերի 8-ին (երեքշաբթի)։ Սկզբում ընտրողները պետք է ընտրեն նախագահ ընտրողներին, որոնք, իրենց հերթին, կընտրեն ԱՄՆ փոխնախագահին և նախագահին։ Գործող նախագահ Բարաք Օբաման իրավունք չուներ երրորդ անգամ ընտրվել որպես նախագահ՝ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությանը համապատասխան։
ԱՄՆ Սահմանադրության երրորդ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ դառնալու համար անձը պետք է լինի ԱՄՆ քաղաքացի, նվազագույնը 35 տարեկան և բնակված լինի երկրում ոչ պակաս, քան 14 տարին։
Նախագահի թեկնածուները ամենից հաճախ առաջադրվում են ԱՄՆ քաղաքական կուսակցություններից որևէ մեկի կողմից, և այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրը մեթոդ է մշակում (օրինակ՝ համակուսակցական ազգային փրայմերիզ), որը թույլ է տալիս ընտրել նրան, որ, ըստ կուսակցության կարծիքի, ավելի շատ է համապատասխանում այդ պաշտոնին առաջադրվելու համար։ Կուսակցության անդամները պաշտոնապես առաջադրում են նախագահի պաշտոնի այդ թեկնածուին կուսակցության անունից։
Remove ads
Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի մրցակցություն
Հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների անցկացրած համագումարներից հետո ԱՄՆ նախագահի մրցակից թեկնածուներ մնացին Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը։ Տարբեր հարցումների համաձայն նրանց վարկանիշները ներկայացված են ստորև.
Ստորև ներկայացվող աղյուսակում ցուցադրված են ԱՄՆ հասարակական կարծիքի վերջին հարցումները։ Տարբեր հարցումներ սովորաբար ներկայացնում են իրարից տարբերվող արդյունքներ։ Կան մի քանի հետազոտողներ, որոնք հավաքում են վերջին հարցումները և ընդհանրացնում են կշռային մոդելները. բացի այդ՝ հարկ է նշել, որ հարցումների զուգակցման մոդելները լիովին պայմանական են։ Հարցումների ընդհանրացման արդյունքները կարելի է դիտել հետևյալ կայքերում.
- Նյու Յորք Թայմս Թրեքեր
- RealClearPolitics
- Pollsters Արխիվացված 2016-10-02 Wayback Machine
- Polltracker Արխիվացված 2016-07-04 Wayback Machine
- Purepolling Արխիվացված 2016-09-19 Wayback Machine
Հետազոտողների մեկ այլ կատեգորիա, ընդհանրացնելով հարցումները, ձևակերպում է ոչ թե ձայների քանակը, այլ թեկնածուի հաղթանակի հավանականությունը տոկոսներով։ Հետազոտողների տվյալ կատեգորիան հաշվի է առնում բուքմեյքերների սահմանած գործակիցները և հաշվարկում է հավանականությունը՝ ըստ իրենց հետազոտությունների.
- FiveThirtyEight Արխիվացված 2016-11-02 Wayback Machine (ավելի մեծ կշիռ նախկին քվեարկությունների պատմական տվյալների հիման վրա)
- PredictWise Արխիվացված 2016-09-18 Wayback Machine (ավելի մեծ կշիռ բուքմեյքերների վրա)
Առավել ակտուալ տվյալները կարող է պարունակել հոդվածի անգլալեզու տարբերակը։
Remove ads
Դեմոկրատական կուսակցություն
- Այս կատեգորիան հիմնական հոդված դեռ չունի՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզ (2016): Դուք կարող եք օգնել նախագծին, եթե գրեք այն:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը նաև ծառայել է Սենատում և եղել է ԱՄՆ 47-րդ առաջին տիկինը, դարձել է Դեմոկրատական կուսակցության առաջին թեկնածուն, որը իր մասնակցությունն է հայտնել նախագահական մրցավազքում 2015 թվականի ապրիլի 12-ին[21]։ Հիլարի Քլինթոնը ամենահայտնի թեկնածուն էր Դեմոկրատական կուսակցության կողմից, սակայն նրա համար լուրջ մրցակից էր Վերմոնտ նահանգի անկախ սենատոր Բերնի Սանդերսը, որը Դեմոկրատական կուսակցության երկրորդ թեկնածուն էր, որ իր մասնակցության մասին հայտարարել էր 2015 թվականի ապրիլի 30-ին[22]։
Փրայմերիզի արդյունքում՝ առաջադրվող թեկնածուն դարձավ Քլինթոնը, որը հաղթել էր 28 նահանգներում, ինչպես նաև բոլոր տարածքներում և Կոլումբիա շրջանում։ 2016 թվականի հուլիսի 22-ին Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահ կդառնա Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնը[23][24]։
Հրաժարվել են մասնակցությունից փրայմերիզի ժամանակ
Հրաժարվել են մասնակցությունից մինչ փրայմերիզի անցկացումը
Remove ads
Հանրապետական կուսակցություն
- Այս կատեգորիան հիմնական հոդված դեռ չունի՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզ(2016): Դուք կարող եք օգնել նախագծին, եթե գրեք այն:
Հանրապետական կուսակցության փրայմերիզի հաղթողն է դարձել միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հաղթել է 36 նահանգներում, ինչպես նաև Հյուսիսային Մարիանյան կղզիներում։ 2016 թվականի հուլիսի 14-ին Դոլանդ Թամփը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է դառնալու Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը։ Հանրապետական կուսակցության համագումարը, որը անցկացվել է 2016 թվականի հուլիսի 18-ից 21-ը, հաստատեց Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի թեկնածությունը, իսկ Մայքլ Փենսն էլ՝ Ինդիանայի նահանգապետը, կդառնա փոխնախագահի թեկնածու։
Հրաժարվել են փրայմերիզից մասնակցության ընթացքում
- Քրիս Քրիսթի,
Նյու Ջերսիի նահանգապետ
(с 2010) - Ջիմ Գիլմոր,
Վիրջինիայի նահանգապետ
(1998–2002) - Բեն Քարսոն,
Ջոնս Հոփքինս հոսպիտալի տնօրեն
(1984–2013) - Ջոն Քեյսիք,
Օհայոյի նահանգապետ
(2011-ից սկսած)
Հրաժարվել են մասնակցությունից մինչ փրայմերիզի սկիզբը
Փրայմերիզի արդյունքներ
2016 թվականի փետրվարի 1-ին Այովա նահանգում կայացան և՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների ԱՄՆ թեկնածուների առաջին քվեարկությունները։ Դեմոկրատների շրջանւմ առաջատար դիրքերում մնաց Հիլարի Քլինթոնը (49, 9 %). Բերնի Սանդերսը մնաց միայն 0, 3 %-ով՝ հավաքելով 49, 6 %։
УՀանրապետականներից Թեդ Քրուզը հավաքեց ընտրողների ձայների 28 %-ը, իսկ Դոնալդ Թրամփը՝ 24 %, Մարկո Ռուբիոն երրորդը դարձավ ձայների 23 %-ով[40]։
2016 թվականի փետրվարի 9-ին կայացավ փրայմերիզ Նյու Հեմփշիր նահանգում[41], իսկ 2016 թվականի մարտի 1-ին կազմակերպվեց Սուպերերեքշաբթի՝ շրջանային ընտրողների՝ հաջորդող համազգային կուսակցական համագումարների պատվիրակների անունները որոշելու համար, որոնք նշանակվել էին հուլիսի վերջին։
СՆախագահական մրցավազքի պաշտոնական մասնակիցների կողմնակիցները ցույց են տվել հետևյալ արդյունքները (աղյուսակը տե՛ս ստորև).
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads