Աբխազաց թագավորություն

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Աբխազական թագավորություն (վրաց.՝ აფხაზთა სამეფო , աբխ.՝ Аҧсуа аҳра ), ավատատիրական պետություն Հարավային Կովկասում, որի մայրաքաղաքն էր Անակոպիան (Նոր Աֆոն), իսկ 806 թվականից՝ Քութայիսը[1][2]։

Արագ փաստեր Անտիկ ժամանակաշրջան, Աբխազական իշխանություններ ...

Անոսիդների իշխանական տոհմը ծագում էր աբխազական Աբազգիա թագավորության իշխաններից, որոնք գրավել են հարևան Սանիգիայի, Ափսիլիայի և Միսիմինիայի հողերը, ստեղծելով միասնական պետություն։ 786 թվական աբխազ թագավոր (արքոնտ) Լևոն II-ը դուրս է գալիս Բյուզանդիայի պրոտեկտորատից և իրեն թագավոր հռչակում։

778 թվականին Լազիկեի թագավորության Սասանյանների ճյուղի ընդհատված տոհմի ամուսնության արդյունքում աբխազական Անոսիդները արաբներից ազատում են Լազիկան և ղեկավարում են շուրջ երկու դար։ 1008 թվականին մայրական կողմից աբխազական թագավորների ժառանգ Բագրատ թագավորը գալիս է իշխանության։ Նա սերում էր վրաց Բագրատունիների հարավային ճյուղից։

Աբխազական թագավորության տարածքում արևելավրացական լեզուն և մշակույթը սկսում են գլխավորող դեր կատարել։ Մինչև Թամար թագուհու գահակալությունը թագավորների տիտղոսներում առաջին տեղում գտնվում էր «Աբխազների թագավոր» անվանումը։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads