Դարիալի կիրճ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դարիալի կիրճ (վրաց.՝ დარიალის ციხე ) կամ Ալանաց դուռ, կիրճ Վրաստանում, Թերեք գետի հովտում՝ Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթան նրա հատելու տեղում։ Խորությունը մինչև 1000 մ է։ Դարալի կիրճով է անցնում Ռազմավարական ճանապարհը։ Հին և միջին դարերում ուներ ռազմական կարևոր նշանակություն։ Հայերը, վրացիները և պարսիկները կայազոր են պահել այնտեղ՝ կովկասյան վաչկատուն ցեղերի ներխուժումները կասեցնելու համար։ Այդպես է կոչվել այնտեղով հաճախակի ներխուժած ալանների անունով։ Կիրճի հսկողության համար Բյուզանդիան Սասանյան Պարսկաստանին հարկ էր վճարում։
Remove ads
Անվանում
Անվանման ստուգաբանությունը կապվում է կովկասյան իրանալեզու ալաններ ցեղի անվան հետ, որին ավելացվել է պարսկերեն դար «դարպաս, դուռ, կապան» բառը։ Հին և միջին դարերում հայերեն հենց այդպես էլ կոչվել է՝ Ալանաց դուռ․ այդ տեղով ալանները հաճախակի էին ներխուժում Հայաստան, Վրաստան և հասնում Իրանի սահմանները։ Հայտնի է եղել նաև Կովկասի դարպասներ անունով[1]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads