Ամառային օլիմպիական խաղեր 1908

From Wikipedia, the free encyclopedia

Ամառային օլիմպիական խաղեր 1908map
Remove ads

IV օլիմպիական խաղեր (անգլ.՝ Games of the IV Olympiad, ֆր.՝ Jeux de la IVe Olympiade), որը սովորաբար անվանում են 1908 թվականի ամառային օլիմպիական խաղեր (անգլ.՝ 1908 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1908), անցկացվել են Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ապրիլի 27-ից հոկտեմբերի 31-ը։ 22 մարզաձևում խաղարկվել է մեդալների 110 հավաքածու։

Այդ խաղերին մասնակցել են 2008 մարզիկներ, ինչն ավելի շատ է, քան նախորդ բոլոր խաղերը միասին վերցրած։ Խաղերին մասնակցում էին 22 երկիր (Նոր Զելանդիայի մարզիկները, որոնք չունեին իրենց սեփական ԱՕԿ-ը, հանդես եկան Ավստրալիայից ժամանած մարզիկների հետ միասին, որոնք կոչվում էին Ավստրալազիա)։

Remove ads

Քաղաքի ընտրություն

Սկզբնական շրջանում որոշվեց, որ առաջին Օամառային Օլիմպիական խաղերը անց են կացվելու Լոնդոնում 1896 թվականին[1]։ Այնուհետև, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջին նստաշրջանում նախապատվությունը տրվեց Աթենքին և որոշվեց, որ առաջին խաղերը պետք է անցկացվեն Հունաստանում։

ՄՕԿ-ի 6-րդ նստաշրջանում, որն անցկացվեց Լոնդոնում 1904 թվականի հունիսի 20-ից 22-ը (1904 թվականի Սենտ-Լուիսում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ), որոշվեց IV Օլիմպիական խաղերի անցկացման հարցը։ Մրցույթին մասնակցում էին երեք քաղաքներ՝ Բեռլինը (Գերմանիա), Միլանը և Հռոմը (երկուսն էլ՝ Իտալիա), որոշվեց որ խաղերը կայանալու է Հռոմում[2]։

ՄՕԿ-ի նախագահ Բարոն Պիեռ դե Կուբերտինին աջակցում էին Հռոմի Պապ Պիոս X- ը, Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել III-ը և Հռոմի քաղաքապետը, բայց վարչապետ Ջովաննի Ջոլիտտին դեմ էր[3]։ Միլանի և Թուրինի ճնշման ներքո նա հայտարարվեց, որ պետք է լուծվեն բազմաթիվ այլ պետական խնդիրներ և Խաղերի նախապատրաստման համար միջոցների պակաս կա։ Բացի այդ, 1906 թվականին տեղի ունեցավ Վեսուվիուսի հրաբուխի ժայթքում, որից վնասվեց Նեապոլ քաղաքը, ինչն էլ առաջացրեց բյուջեի ավելի մեծ ծախսեր։ Արդյունքում, Ջոլիտտին հայտարարեց մրցույթներ կազմակերպելու մերժման մասին[4]։

Երկու տարի ՄՕԿ-ը ստիպված էր շտապ գտնել համապատասխան քաղաք։ Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի օլիմպիական ասոցիացիայի առաջին նախագահ Ուիլյամ Գրենֆելի և արքա Էդվարդ VII- ի հետ։ Նրանց առաջարկվել է մրցումներ անցկացնել Լոնդոնում, որին նրանք համաձայնել են[5]։ Գրենֆելը այս գաղափարը առաջարկել է Բրիտանիայի օլիմպիական խորհրդին, որն այն ընդունել է, և 1906 թվականի նոյեմբերի 19-ին նա նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Խաղերը հյուրընկալելու համաձայնությամբ։

Remove ads

Խաղերի կազմակերպում

Thumb

Խաղերի նախապատրաստման համար (երկու տարուց պակաս) քիչ ժամանակի պատճառով կազմակերպիչները՝ Ուիլյամ Գրենֆելի գլխավորությամբ, որոշում են կայացրել մրցումներն անցկացնել ֆրանս-բրիտանական ցուցահանդեսի հետ զուգահեռ, չնայած այն բանին, որ Պիեռ դե Կուբերտենը դեմ էր օլիմպիադաների անցկացմանը այլ միջազգային միջոցառումների հետ միաժամանակ[6]։

Կազմակերպիչներին շտապ անհրաժեշտ է խաղերի համար հարմար մարզադաշտ կառուցել:Կազմկոմիտեն առաջարկել է ցուցահանդեսի տնօրինությանը զբաղվել շինարարությամբ տոմսերի եկամուտների 75%-ի դիմաց, և համաձայնագիրը ստորագրվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին:66.000 հազար տեղով «Սպիտակ քաղաք» մարզադաշտը կառուցելու ընդհանուր արժեքը կազմել է 220.000 ֆունտ[7]:

1908 թվականի հունիսին նոր խնդիր առաջացավ ՝ հիմնական մրցումներից մի քանի շաբաթ առաջ կազմակերպչական կոմիտեին չբավականացրեց 10.000 ֆունտ ստերլինգ։ Ստիպված պետք էր հայտարարել նվիրատվությունների անհրաժեշտության մասին:Կոչին արձագանքել են արքայազն Գեորգը, "Daily Mail" թերթի սեփականատերերը, ամերիկացի միլիոնատեր Կոռնելիուս Վանդերբիլթի ընտանիքը և նույնիսկ ֆրանսիական կառավարությունը[8]։ Արդյունքում ՝ երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է 16.000 ֆունտ ստերլինգ։

Խաղերին մասնակցել է 2008 մարզիկ:Առաջարկվում էր անցկացնել գոլֆի, ձիասպորտի, կրիկետի և Մայանախաղի մրցումներ, բայց դրանք ներառված չէին ծրագրի մեջ[9]:Բռնցքամարտը ի սկզբանե նախատեսված չէր,բայց մրցաշարեր տեղի ունեցան այսմարզաձևից:Կազմակերպչական հանձնաժողովը հաշվի առավ նաև մրցույթները արվեստում ներառելու գաղափարը ` ճարտարապետությունը, նկարչությունը, գրականությունը, քանդակագործությունը և երաժշտությունը, բայց այս գաղափարը կյանքի կոչվեց միայն Ստոկհոլմի հաջորդ Օլիմպիական խաղերում[10]։

Remove ads

Արարողություններ

Խաղերի բացում

Thumb
Մեծ Բրիտանիան շքերթի ժամանակ

Խաղերի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Ուայթ Սիթի մարզադաշտում,չնայած առաջին մրցումն տեղի էր ունեցել ապրիլի 27-ին։ Արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ականավոր մարդիկ ինչպես ամբողջ Մեծ Բրիտանիայից, այնպես էլ ամբողջ Եվրոպայից:Ժամը 15:49-ին, արքա Էդվարդ VII- ը մարզադաշտ է ժամանել կնոջ ՝ Ալեքսանդրայի հետ միասին:Դրանից հետո ֆանֆարաները հնչեցին, և Ուիլյամ Գրենֆելը հարցրեց թագավորին. «Արդյո՞ք Վեհափառ Հայրապետը կհայտարարի IV Օլիմպիադայի բացումը»,որին միապետն ասաց. «Լոնդոնի օլիմպիական խաղերը համարում եմ բացված»։ Այնուհետև Գրենադյեր նվագախումբը նվագեց Մեծ Բրիտանիայի հիմնը, իսկ արարողությանը հավաքված 18 ազգային հավաքականներ մասնակցեցին մարզադաշտի շուրջ կայացած շքերթին, առաջին անգամ կրեցին ազգային դրոշներ։ Մասնակիցների թիմերը երթով ընթանում էին անգլերեն լեզի այբբենական կարգով։ Ֆինլանդիայի դրոշակակիրը անցավ առանց դրոշի,քանի որ Ռուսաստանում արգելել էին մարզիկներին ելույթ ունենալ Ֆինլանդիայի դրոշի ներքո, իսկ նրանք հրաժարվել են Ռուսաստանի դրոշի տակ հանդես գալ[11]։

Թագավորական օթյակի մոտով անցնելիս դրոշակակակիրները դրոշներ են խոնարհել Էդուարդ VII-ի պատվին։ Միակ պատվիրակությունը, որը մերժեց դա անել, ԱՄՆ պատվիրակությունն էր, քանի որ կազմակերպիչները սխալմամբ ամերիկյան և շվեդական դրոշների փոխարեն կախել էին Չինաստանի և Ճապոնիայի դրոշները, որոնք չէին մասնակցում Խաղերին[12]։

Հաղթողների պարգևատրում

Խաղերի հաղթողների պարգևատրման արարողությունը կայացավ հուլիսի 28-ին:Պարգևատրվել են հուլիսյան մրցույթի հաղթողներին։ Էդվարդ VII թագավորը պետք է մրցանակները հանձներ,բայց նա,զայրացած բացման արարողության ժամանակ ամերիկացի մարզիկների պահվածքից, հրաժարվեց մասնակցել այս միջոցառմանը[13]:Նրա փոխարեն ոսկե մեդալները հանձնեց նրա կինը ՝ Ալեքսանդրան, արծաթե մեդալները ՝ Ռատլենդի դքսուհի Քեթլին Թենարտը, բրոնզե մեդալները ՝ Քեթրին Գրոսվերնորը, Վեսթմինսթերի դքսուհին։

Խաղերի փակման արարողություն

Որպես այդպիսին փակման արարողություն տեղի չի ունեցել:Փոխարենը, ֆրանկո-բրիտանական ցուցահանդեսի ավարտի օրը ` հոկտեմբերի 31-ին, մականախաղի վերջին խաղից հետո,Լոնդոնի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում տոնական խնջույք կազմակերպվեց:Խնջույքին մասնակցում էին և մարզիկներ և պաշտոնական մարդիկ,մոտավորապես խնջույքին ներկա էին 450-500 մարդ:Նրանք ելույթներ ունեցան ՝ քննարկելով Խաղերի արդյունքները։

Remove ads

Օրացույց

Ապրիլ — հունիս

 ● Որակավորում ● Եզրափակիչ մրցումներ
Մանրամասն տեղեկատվություն Օր, 27 ապրիլ ...

Հուլիս

 ● Բացման արարողություն ● Պարգևատրման արարողություն ● Որակավորում ● Եզրափակիչ մրցումներ
Մանրամասն տեղեկատվություն Հուլիս, Մեդալներ ...

Օգոստոս

 ● Որակավորում ● Եզրափակիչ մրցումներ
Մանրամասն տեղեկատվություն Օգոստոս, Մեդալներ ...

Հոկտեմբեր

 ● Փակման արարողություն ● Որակավորում ● Եզրափակիչ մրցումներ
Մանրամասն տեղեկատվություն Հոկտեմբեր, Մեդալներ ...
Remove ads

Մրցումներ

Խաղերում մրցումներն անցկացվել են 24 սպորտաձևերում։
Փակագծերում նշված են մեդալների քանակը

Այսպիսով մրցումներ եղան հետևյալ մարզաձևերից ՝ թիավարություն, բռնցքամարտ, ըմբշամարտ, հեծանվավազք, ջրագնդակ, ջրաշարժողական սպորտ, Ժյո դը-պոմ, լաքրոս, աթլետիկա, նավարկություն, պարանի ձգում, լող, պոլո, ջրացատկ, ռեգբի, ռեկետ, մարմնամարզություն, նետաձգություն, թենիս, սուսերամարտ, գեղասահք, Ֆուտբոլ և մականախաղ:Ցուցադրական մրցումներ չեն անցկացվել։

Շնորհիվ այն բանի, որ ավելի ու ավելի շատ մարզիկներ ցանկանում էին մասնակցել մրցույթին, կազմակերպիչները առաջին անգամ սկսեցին սահմանափակել մասնակիցների քանակը և ներկայացրեցին որակավորումներ։

Remove ads

Մեդալային հաշվարկ

Thumb
Խաղերի արծաթե մեդալները:Վերևում ՝ մարզիկների համար, ներքևում ՝ կազմակերպիչների համար:

Այս խաղերից հետո մամուլում առաջին անգամ հրապարակվեցին աղյուսակներ,որոնք ցույց էին տալիս յուրաքանչյուր երկրի կողմից նվաճած մեդալների քանակը։ Առաջին անգամ Նորվեգիան, Ռուսաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Հարավային Աֆրիկան ստացան ոսկե մեդալներ։

Մանրամասն տեղեկատվություն Մեդալների ընդհանուր քանակը, Տեղ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads