Այշվարիա Ռայ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Այշվարիա Կիշնառաջ Ռայ (տուլու` ಐಶ್ವರ್ಯ ರೈ, հինդի՝ ऐश्वर्या राय, անգլ.՝ Aishwarya Krishnaraj Rai, նոյեմբերի 1, 1973[1], Մանգալոր, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել։ Հանդիսատեսին հայտնի է «Վերջին լեգեոնը», «Ջոդխա և Ակբար», «Հարսնացուն և նախապաշարմունքները» ֆիլմերից։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է առևտրական նավատորմի սպա Կրիշնարաջ Ռայի և գրող Վրինդա Ռայի ընտանիքում։ Դերասանուհին ունի մեծ եղբայր՝ առևտրական նավատորմի ինժեններ Ադիտյան, ով նաև «Սրտային կապվածություն» ֆիլմի պրոդյուսերն է[2]։ Աշվարիայի հայրների լեզուն տուլուն է[3], գիտի նաև անգլերեն, հինդի, մարաթհի և թամիլերեն[4]։ Մանուկ հասակում է սովորել է դասական երաժշտություն և պարեր։ Նա ընտանիքի հետ տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ գնացել է «Arya Vidya Mandir high school»։ «Ruparel College»-ը ավարտելուց հետո ընդունվել է համալսարան, որտեղ սկսել է ուսումնասիրել ճարտարապետություն, բայց հետո դարձել է մոդել։ 1994 թվականին հաղթել է «Միսս աշխարհ» մրցույթը։ Հետո մասնակցել է «Պեպսի» ընկերության գովազդին, նկարահանվել է «Vogue» ամսագրի համար։
Կարիերա
Այշվարիա Ռայը առաջին անգամ խաղացել է թամիլյան Տանդեմ ֆիլմում 1997 թվականին, և այն լավ է ընդունվել կինոքննադատների կողմից։ Սակայն իր բոլիվուդյան դեբյուտը՝ «Սիրահարված ինքնակոչ» ֆիլմում ձախողվել է և ստացել է բացասական կարծիքներ[5]։ Չնայած դրան, Այշվարիային պարգևատրել են Star Screen Award մրցանակով որպես «խոստումնալից նորեկ»։ 2000 թվականին նա արժանացել է Filmfare Awards մրցանակի լավագույն կանացի դերի համար «Հավերժ քոնը»[6], իսկ 2003 թվականին «Դևդաս» ֆիլմերում[7]։ 2003 թվականին Այշվարիան եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրի[8]։ Նույն թվականին նա գովազդային պայմանագիր է կնքել L’Oréal-ի հետ, մասնակցել է նաև Կոկա-Կոլայի և De Beers-ի գովազդներին[9]։ Այշվարիա Ռայը առաջին հնդիկ կինն է, ում մոմե արձանը տեղ է գտել Մադամ Տյուսոյի թանգարանում[10]։
Լեզուների իմացության շնորհիվ Այշվարիան նկարահանվել է նաև բենգալերեն, թամիլերեն, անգլերեն ֆիլմերում։ Նա նաև հրավիրվել էր նկարահանվելու Բրեդ Փիթի հետ Տրոյա ֆիլմում, բայց նա հրաժարվեց դերից[11]։
Անձնական կյանք
Մի քանի տարի հանդիպել է Սալման Խանի հետ։ Հետո նրանք բաժանվել են։ Որոշ ժամանակ անց սկսել է հանդիպել դերասան Վիվեկ Օբերոյի հետ։ 2007 թվականի հունվարի 14-ին հայտնել է դերասան Աբհիշեկ Բաչչանի՝ հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանի որդու հետ նշանադրության մասին։ Ապրիլի 20-ին նրանք ամուսնացան։ 2011 թվական նոյեմբերի 16-ին Այշվարիա Ռայը Մումբայի հիվանդանոցներից մեկում դուստր ունեցավ[12]։ Աղջկան անվանեցին Աարադխիա Բաչչան[13]։
Remove ads
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads