Անդրեյ Վորոնիխին
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վորոնխին Անդրեյ Նիկիֆորովիչ (ռուս.՝ Андрей Никифорович Воронихин, հոկտեմբերի 17 (28), 1759, Usolye, Solikamsky Uyezd, Solikamsk Province, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21 (մարտի 5), 1814, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս ճարտարապետ, կլասիցիզմի ներկայացուցիչ։ Մինչև 1785 թվականը՝ կոմս Ա․ Ս․ Ստրոգանովի ճորտը, հետագայում ազատագրվել է։ 1777 թվականից սովորել է գեղանկարչություն Մոսկվայում, ինչպես և ճարտարապետ Վ․ Ի․ Բաժենովի և Մատվեյ Կազակովի մոտ։ 1779 թվականից ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1786–1790 թվականներին՝ արտասահմանում։
Remove ads
Կենսագրություն
1797 թվականից Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի «հեռանկարային գեղանկարչության» ակադեմիկոս («Ստրոգանովի պալատի պատկերասրահի տեսքը», ջրաներկ, 1793 թվական, Էրմիտաժ, Լենինգրադ և «Ստրոգանովի ամառանոցի տեսքը», յուղաներկ, 1797 թվական, Ռուսաստանի թանգարան, Լենինգրադ, նկարների համար), 1802 թվականից՝ պրոֆեսոր։ Վորոնիխինի վաղ շրջանի գործերից են՝ Ստրոգանովի պալատի (Պետերբուրգ) ինտերիերների հարդարումը (1793 թվական), Ստրոգանովի ամառանոցը (1795–1796 թվականներ, Պետերբուրգի մոտ)։
Նշանավոր կառույցը Կազանյան տաճարն է (1801 – 1811 թթ.), որի շինարարությունը սկիզբ է դրել Նևսկի պողոտայի վրա խոշոր քաղաքային անսամբլների ստեղծմանը։ Քաղաքաշինական տեսակետից ուշագրավ են նաև Լեռնային ինստիտուտի շենքը (1806–1811 թվականներ, դեպի Նևան ուղղված մոնումենտալ, սյունազարդ պորտիկով), ինչպես և Պետերբուրգի Իսակիևյան տաճարի (1808–1810 թվականներ) ու Մոսկվայի Քրիստոսի տաճարի (1813 թվական) չիրականացված նախագծերը։ Վորոնիխինը մասնակցել է նաև Պետերգոֆի (այժմ՝ Պետրոդվորեց, 1800-ական թվականների սկիզբ) և Պավլովսկի (1802–1808 թվականներ) պալատապուրակային անսամբլների ստեղծմանը։ Ռուսական ամպիրի սկզբունքներով կերտված այդ շրջանի կառույցներին բնորոշ են նոր, թեթև կոնստրուկցիաների և բնական շինանյութերի կիրառումը, տարածական հորինվածքի պարզությամբ, պատերի մեծ, հարթ մակերեսների և սյունաշարերի, քանդակների ու խոշոր, հյութեղ զարդապատկերների հակադրությամբ պայմանավորված ճարտարապետական–գեղարվեստական մեծ արտահայտչականությունը։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads