Անրի Վեռնոյ

ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia

Անրի Վեռնոյ
Remove ads

Անրի Վեռնոյ[2] (ֆր.՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան, հոկտեմբերի 15, 1920(1920-10-15)[3][4][5][…], Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն - հունվարի 11, 2002(2002-01-11)[3][4][5][…], Բանյոլե), ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր[6]։

Արագ փաստեր Անրի ՎեռնոյHenri Verneuil, Ծնվել է ...

1948 թվականին Վեռնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վեռնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց 588» ինքնակենսագրական ֆիլմերով[7], այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վեռնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։

Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։

Remove ads

Վաղ կյանք

Անրի Վեռնոյը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Ռոդոսթոում, 1920 թվականի հոկտեմբերի 15-ին։ Վեռնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վեռնոյը ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել։

Վաղ հասակում երգել է Մարսելի հայկական եկեղեցում և հաճախել է կաթոլիկ դպրոց։ Այնուհետև սովորել է կիրառական արվեստի դպրոցում, 1941 թվականին ավարտել Էքս ան Օտ մարզի ֆրանսիական միջնակարգ դպրոցնլը (լիցեյ1944 թվականին աշխատանքի է անցել «Հորիզոն» շաբաթաթերթում, հոդվածաշարեր է տպագրել Հայկական հարցի վերաբերյալ, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1949 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատել է կինոյում, եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ։

Հայաստանում եղել է մեկ անգամ՝ 1980-ին[8]։

Remove ads

Կարիերա

Կարիերայի սկիզբ

1948 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ 1955 նկարահանել է «Աննշան մարդիկ» ֆիլմը։

Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։

Կարիերայի ավարտ

Վեռնոյը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։

Remove ads

Ժառանգություն և ճանաչում

Հիշատակ

Thumb
Անրի Վեռնոյի փողոցն Երևանում:

Անրի Վեռնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում։ Բուկ Բել Էր քաղաքի մուտքի հրապարակն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում վերանվանվել է Անրի Վեռնոյի (ծնված՝ Աշոտ Մալաքյան) հիշատակին[9]։ Նրա անունով հրապարակ է բացվել նաև Ֆրանսիական Մարսելում Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա շրջանակներում[10]։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կա Անրի Վեռնոյի փողոց[11], որի բացման ներկա են եղել Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը և Վեռնոյի ընտանիքի անդամները[12][13]։ Փողոցներ կան նաև Ֆրանսիական՝ Սաինտ Գալես[14], Պերպիգոնա[15] և Մարսել քաղաքներում։ Եվ մեկ կինոթատրոն Լա Վալտե-դո-Վար, փոքրիկ քաղաքում։

Ֆիլմադարան

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Հայերեն անվանում ...
Remove ads

Նվաճումներ

Thumb
Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակ

Անրի Վեռնոյն իր կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ պարգևներ և մրցանակներ, բայց ամենամեծ մրցանակն Հայ և Ֆրանսիացի ժողվրդների սերն է հանդեպ նրա արվեստի։ Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիա անդամ է։ Այսպես է արտայտվել նրա մասին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակն՝

Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է

Պարգևներ

Մրցանակներ

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Կինոփառատոն ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads