Ավիս Նուրիջանյան

քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia

Ավիս Նուրիջանյան
Remove ads

Ավիս (Ավետիս) Սողոմոնի Նուրիջանյան (դեկտեմբերի 3, 1896(1896-12-03)[1], Վաչագան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937), բոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ։ Հայտնի է դաժան ռեպրեսիվ գործողություններով, մասնավորապես դաշնակցականների և «դաշնակցական» պիտակավորված մարդկանց դեմ դաժան պայքարով։

Արագ փաստեր Ավիս Նուրիջանյան, Ծնվել է ...

Համարվում է, որ Նուրիջանյանի գործողությունների դաժանությունը 1921 թվականի փետրվարյան ապստամբության պատճառներից մեկն է։

Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 3-ին Վաչագան գյուղում (այժմ՝ Կապան քաղաքի շրջագծի մեջ) գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, սովորել Կիևի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում (1913-1917), որը 4-րդ կուսից հետո թողել է կրթությունը ու զբաղվել հեղափոխական գործունեությամբ[2]։

1917 թվականի մարտից 1918 թվականի հունիս հանդիսացել է Դաշնակցություն կուսակցության անդամ[2]։ 1918 թվականին անդամագրվել է Կոմունիստական կուսակցությանը։ Բաքվում մասնակցել է հեղափոխական շարժմանը, Բաքվի կոմունայի ժամանակ՝ նրա միջոցառումներին։ 1919 թվականին ընտրվել է ՌԿ(բ) կ Բաքվի ընդհատակյա կոմիտեի անդամ, ապա ղեկավար աշխատանք տարել Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունում։ Մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1919 թվականի խորհրդակցությանը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել ՌԿ(բ) կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլում 1920 թվականի մայիսյան ցույցերի և ապստամբության կազմակերպմանը։ 1920 թվականի ամռանը ընտրվել է ՀԿ(բ) կ արտասահմանյան բյուրոյի անդամ։ Եղել է Կոմինտերնի կոնգրեսի պատգամավոր։

1920 թվականի սեպտեմբերին Նուրիջանյանը մասնակցել է Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների խորհրդակցությանը Բաքվում, ընտրվել ՀԿ(բ) ԿԿ կազմում։

1920 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբերի 4-ը եղել է Հայաստանի հեղափոխական կոմիտեի նախագահ, իսկ 1920 նոյեմբերից մինչեւ 1921 թվականի մայիս՝ Հայաստանում բոլշևիկյան կառավարության զինվորական գործերի ժողովրդական կոմիսար։ Որպես Հայաստանի հեղկոմի անդամ, ստորագրել է Հայաստանում խորհրդային իշխանության հասատաման դեկլարացիան։ 1921 թվականի հունվարին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության սպաների և գործիչների աքսորի ու կոտորածների իրագործման պարագլուխներից։ 1921 թվականի մայիսից մինչեւ սեպտեմբեր եղել է հատուկ նշանակության խմբավորումների ղեկավար, իսկ 1921 թվականի սեպտեմբերից մինչեւ 1923 թվականի փետրվար՝ Հայաստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսար։

1923-1930 թվականներին մեկնել է Հայաստանից եւ կուսակցական աշխատանք կատարել Լենինգրադում և Ռյազանի նահանգում։

Remove ads

Վերջին տարիները

1930 թվականից Անդրկովկասի կոլխոզ-կենտրոնի նախագահն էր, սակայն 1937 թվականի դրությամբ չէր աշխատում։ 1937 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվում է ու 1938 թվականի հուլիսի 19-ին դատապարտվում գնդակահարության։ Մահացել է բանտում 1938 սեպտեմբերի 16-ին՝ ըստ որոշ աղբյուրների դատավճռի՝ գնդակահարության իրականացման արդյունքում[2]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads