Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

From Wikipedia, the free encyclopedia

Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
Remove ads

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ[6][7][8]) (անգլ.՝ International Atomic Energy Agency, IAEA), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1957-ին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում (Վիեննայի միջազգային կենտրոն)։

Արագ փաստեր Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, Տեսակ ...
Remove ads

Կազմ և կառուցվածք

2009-ի դրությամբ ԱՏԷՄԻԳ-ի անդամ էր 151 պետություն։ 2013փետրվարի դրությամբ կազմակերպությանն արդեն անդամակցում էր 159 պետություն։

Ղեկավար մարմիններն են.

  • ամեն տարի գումարվող Գլխավոր համաժողովը, որին մասնակցում են անդամ բոլոր երկրները
  • 35 պետություններից կազմված Կառավարիչների խորհուրդը, որը ղեկավարում է գործակալության գործնական աշխատանքը
  • Քարտուղարությունը, որը կատարում է ընթացիկ աշխատանքները և ղեկավարվում է գլխավոր տնօրենի կողմից։

ԱՏԷՄԻԳ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայի միջազգային կենտրոնում։ Բացի այդ, գործակալությունն ունի տարածաշրջանային բաժանմունքներ Կանադայում, Ժնևում, Նյու Յորքում և Տոկիոյում, լաբորատորիաներ Ավստրիայում և Մոնակոյում, ինչպես նաև հետազոտական կենտրոն Տրիեստում (Իտալիա), որը ղեկավարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads