Արամ Ոսկանյան

հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արամ Հայկի Ոսկանյանը (օգոստոսի 26, 1975(1975-08-26)[1][2], Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ՝ հարձակվող։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արամ Ոսկանյան, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ակումբային կարիերա

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է մայրաքաղաքային թիմում, և խաղացել է «Մալաթիայի» կազմում։ Ակումբը շատ թույլ է և խաղում է Հայաստանի ֆուտբոլի 2-րդ առաջնությունում։ «Մալաթիայում» խաղալուց հետո Ոսկանյանը Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում[3]։ Խաղալով 2 մրցաշրջան նրան նոր ակումբ էր անհրաժեշտ։ Տեղափոխությունը տեղի ունեցավ Աբովյանի «Բանանց» ակումբ։ Հաջորդ մրցաշրջանում նա փոխեց ակումբային գրանցումը և 4 մրցաշրջան խաղաց «Արարատի» մարզաշապիկով։ 1999 թվականին նա տեղափոխվում է Պետերբուրգի «Լոկոմոտիվ» ակումբ, որը այդ տարիներին խաղում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջին առաջնությունում։ Դրանից հետո, երբ ակումբը զբաղեցրեց առաջնությունից դուրս մնացող թիմերի կազմում, նա տեղափոխվեց Կալինգրադի «Բալթիկա»։ Այս ակումբը նույնպես դուրս մնացողների կազմի մեջ էր։ 2003 թվականին վերադարձել է Հայաստան, և պայմանագիր է կնքել «Միկայի» հետ։ Հաջորդ մրցաշրջանում Արամը խաղաց Ղազախստանի «Էսիլ Բոգատիր» ակումբում։ 5 մրցաշրջանում խաղաց 130 խաղ և խփեց 37 գոլ։ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին «Միկան» կրկին պայմանագիր կնքեց Ոսկանյանի հետ։ 2009 թվականին խփեց 10 գոլ, որը ակումբի ռմբարկուների ցանկում 2-րդն էր։

Աշտարակի թիմում անցկացնելով 2 մրցաշրջան 2010 թվականին պայմանագիր է կնքում Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ[4], որի կազմում առաջին իսկ խաղում դուբլ է ձևակերպում[5]։ Հաջորդ խաղը տեղի ունեցավ Ուզբեկստանի Գավաթի շրջանակներում, որտեղ «Լոկոմոտիվը» հանդիպեց «Դինամո Գալլակորի» հետ։ Խաղի արդյունքում երկաթուղայինները 7 անպատասխան գնդակ խփեցին։ Ոսկանյանը իր հաշվին 3 գոլ գրանցեց[6]։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ոսկանյանը վերադարձավ «Միկա», որին Եվրոպայի Լիգայի ընտրական փուլն անցնելու համար անհրաժեշտ էր կազմի հզորացում։ 2011 թվականի առաջնության միջնամասում, երբ ակումբում մարզչական կազմի փոփոխվում էր, նա ավարտում է կարիերան, և աշխատանքի է անցնում ակումբի մարզչական շտաբում[3][7]։

Remove ads

Կարիերան հավաքականում

Հայաստանի հավաքականի կազմում Արամը անցկացրել է 11 հանդիպում։ Առաջին անգամ հրավիրվել է հավաքական երբ տեղափոխվեց Ղազախստան։ Հայաստանի հավաքականի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2004 թվականի նոյեմբերի 17-ին 2006 թվականի ԱԱ-ի նախընտրական փուլում՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղը ավարտվեց 1:1 հաշվով։

Մարզչական կարիերա

2011 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է մարզիչ «Միկայում»։ 2013-2015 թվականներին «Միկայի» գլխավոր մարզիչ։ 2015 թվականի հունիսից մինչև հոկտեմբերը եղել է «Բանանցի» գլխավոր մարզիչը։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ։

Նվաճումներ

  • Հայաստան «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի չեմպիոն։ 1995
    • Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնությունում։ 1996/97
    • Հայաստանի Գավաթի հաղթող։ 1996/97
    • Հայաստանի Սուպերգավաթի եզրափակչի մասանկից։ 1998
  • Հայաստան «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն։ 2001
  • Հայաստան «Միկա»
    • Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնությունում։ 2009
    • Հայաստանի Գավաթի հաղթող։ 2003, 2011

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads