Արթուր Միրանյան

հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արթուր Աշոտի Միրանյան (ուկրաիներեն՝ Артур Міранян, դեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, ով կիսապաշտպանի դիրքով հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում և մակեդոնական «Վարդարում»։

Արագ փաստեր Արթուր Միրանյան, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ֆուտբոլային կարիերա

Ակումբային կարիերա

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների երիտասարդական միությունում իր առաջնամուտը Արթուրը կատարել է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքը ներկայացնող «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կազմում։

Առաջին հանդիպման ընթացքում թիմը մրցել է ընդդեմ իսպանական «Ռեալ Սոսիեդադի»։ Խաղն ավարտվել է «3-2» հաշվով՝ հգուտ իսպանական ակումբի։ 2015 թվականին Արթուր Մինասյանը տեղափոխվել է Մակեդոնիայի Հանրապետության «Վարդար» ֆուտբոլային ակումբ[3]։

Հավաքականի կազմում

Մակեդոնական «Վարդար» տեղափոխվելուց հետո Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն հայտնեց և դիմեց Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային։ ՖԻՖԱ-ն որոշել է բավարարել Միրանյանի դիմումը։ Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ֆուտբոլիստին ուղարկել է Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղերին մասնակցելու հրավեր։

Ավելի վաղ տասնութամյա խաղացողը հանդես է եկել Ուկրաինայի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականում։ Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության որակավորման փուլում՝ 2011 թվականի հոկտեմբերի 25-ին, Արթուրը կատարեց իր առաջնամուտը։ Բելգիայի դեմ այդ խաղն ավարտվեց Ուկրաինայի հաղթանակով՝ 0-2։

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում իր նորամուտը Միրանյանը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Բելառուսի դեմ խաղում։ Այդ խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2-1։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads