Արշալույս Սարոյան
հայ լրագրող, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արշալույս Նազարեթի Սարոյան (փետրվարի 4, 1923[1], Սառնաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 25, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է ՀԽՍՀ Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ 1939 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը։ Այնուհետև հայրենի գյուղում աշխատել է որպես ուսուցիչ, 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղարը։ 1947-1969 թվականներին աշխատել է Երևանի հեռուստատեսային հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և գլխավոր խմբագիր։ 1953-1956 թվականներին սովորել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի բաժնում։ Ավարտել է նաև Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։

Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1939 թվականին, Լենինականի «Բանվոր» թերթում։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Արշալույս» (Երևան - Մոսկվա, 1956), «Կենաց բաժակ» (Մոսկվա, 1965) գրքերը։ Մահացել է Երևանում[2]։
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Remove ads
Ա. Սարոյանի երկերի մատենագիտություն
Գրքեր
- Ռազմի խոհեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1947, 54 էջ։
- Ճանապարհներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1948, 56 էջ։
- Խաղաղության երթը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 71 էջ։
- Սարն ի վեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1957, 119 էջ։
- Տափաստանում (ակնարկաշար խամ ու խոպան հողերի յուրացման գործում Հայաստանի կոմերիտականների ու երիտասարդության մասնակցության մասին), Երևան, Հայպետհրատ, 1959, 192 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Ա. Սարոյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Աշխատանքի մարդը (ակնարկ Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի ավագ ձուլող Արշակ Ղազարյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1962, 39 էջ։
- Աշխարհի ճամփաներով (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1963, 171 էջ։
- Ծաղկաձորի ճանապարհին, Երևան, «Հայաստան», 1965, 25 էջ։
- Քեզ հետ, իմ սիրտ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 320 էջ։
- Ճամփեզրի ծառը, Երևան, «Հայաստան», 1974, 424 էջ։
- Համազարկեր հազարաձայն, Երևան, «Հայաստան», 1975, 140 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ա. Սարոյանի «Հերոսապատում» գործը), Երևան, «Սովետական գրող, 1977, 552 էջ։
- Հավատ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 192 էջ։
Մամուլ
- Տոնածառի նման; Մտորումներ ճանապարհի; «Ես կամաց-կամաց հաշտվում եմ արդեն»; Չգիտեի...; Ես։ «Գրական թերթ», 1969, № 3:
Remove ads
Ա. Սարոյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Մեր նվերը։ Ադրբեջանի մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ։
- Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
- Ուկրաինական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
- Ադամ Միցկևիչ, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 320 էջ։
- Բելառուսական գրականության անթոլոգիա (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ։
- Յան Ռայնիս, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
- ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
- Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 218 էջ։
- Մուսա Ջալիլ, Հատընտիր (բանաստեղծություններ և պոեմներ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 225 էջ։
- Ընտիր էջեր ռուս խորհրդային պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
- Ծաղկած կեռասենի (մոլդովական բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «հայաստան», 1969, 109 էջ։
- Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970, 104 էջ։
- Գիտես երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածու, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
- Մոնղոլական քնար (բանաստեղծություններ, թարգմանության հեղինակակից Գ. Վիրապյան), Երևան, «Հայաստան», 1971, 68 էջ։
- Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
- Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
- Պավլո Տիչինա, Իմ ժողովրդին (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1973, 115 էջ։
- Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (գրքի մեջ մտնող Պ. Տիչինայի գործերի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Սովետական գրող», 1980, 167 էջ։
- Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
- Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀՍՍՀ գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 164 էջ։
Remove ads
Գրականություն
- Քրիստափոր Թափալցյան, Թամանցիների երգիչը (գրախոսություն Արշալույս Սարոյանի «Ռազմի խոհեր» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 3:
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads