Արտանես
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արտանես Երվանդական (հուն․՝ Άρτανες του Σοφέν , մ.թ.ա. 2-րդ դար, Ծոփք - մ.թ.ա. 1-ին դար, Արկաթիակերտ, Թուրքիա), Ծոփքի թագավորության վերջին միապետը, որը սերում էր Երվանդունիների արքայական շառավղից։ Կառավարել է մ․թ․ա․ 100 թվականից (մոտավորապես) մինչև Ծոփքի միացումը Մեծ Հայքի թագավորությանը՝ մ․թ․ա․ 94 թվականը[1]։
Սպանվել է արքայից արքա Տիգրան Մեծի հրամանով՝ Ծոփաց Արկաթիակերտ մայրաքաղաքում բարձրացված դիմադրության կոտրումից հետո։ Արտանեսի հաջորդ Միթրոբարզանես Բ-ն արդեն չէր կրում «Ծոփքի արքա» տիտղոսը։
Remove ads
Կենսագրություն
Ամերիկացի տոհմաբան Կիրիլ Թումանովը պնդում է, որ Արտանեսը ծագում էր Երվանդունիների արքայատոհմից՝ մ․թ․ա․ 189 թվականին Ծոփքի թագավորությունն անկախ հռչակած Զարեհ Երվանդականից[2]։
Ըստ հռոմեացի պատմիչ Ստրաբոնի՝ Զարեհյանների տոհմի վերջին ներկայացուցիչը՝ Արտանեսը ժառանգել էր հարավ-արևմտյան հողերը՝ պատմական Հայաստանի Ծոփք նահանգը։ Ծոփաց աշխարհի միավորումը Մեծ Հայքի թագավորությանը մշտապես եղել է Արտաշեսյան գահակալների առաջնահերթությունների թվում։ Զարեհի մահից հետո նման նախաձեռնությամբ է հանդես գալիս Արտաշես Բարեպաշտը, սակայն Ծոփքի թագավոր Մորֆոլինգը (Միթրոբարզանես Ա) կարողանում է դիվանագիտական ճանապարհով պաշտպանել իր իշխանությունը՝ Կապադովկիայի թագավորության դաշնակցային օժանդակության միջոցով։ Մ․թ․ա․ 95 թվականին Մեծ Հայքի գահն անցնում է Տիգրան Բ-ին, որը Պարթևական կայսրությունից որոշ տարածքներ նվաճելուց հետո զորաշարժով ուղղորդվում է Ծոփք։
Ծոփքի թագավորության երբեմնի դաշնակից Կապադովկիան այդ ժամանակ սահմանային պատերազմներ էր մղում Պոնտոսի արքա (Տիգրանի ապագա դաշնակից) Միհրդատ Զ Եվպատորի դեմ, ինչն էլ նշանակում էր, որ վերջինս Ծոփքի թագավորությանը զորակցել չէր կարող։ Տիգրանյան զորքերը Ծոփք են ներխուժում մ․թ․ա․ 94 թվականին և Արկաթիակերտի մատույցների մոտ հանդիպում Արտանես Ա-ի գլխավորած ուժերի պաշտպանողական գործողություններին։ Այնուամենայնիվ, դիմադրությունը կարճ ժամանակում կոտրվում է, քաղաքն անձնատուր է լինում։
Տիգրան Բ-ի հրամանով Արտանես արքան սպանվում է, իսկ գեներալ Միթրոբարզանեսը, որը ևս սերում էր Երվանդունիներից, նշանակվում է Ծոփքի փոխարքա[3]։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads